Մեծ Բրիտանիայում ախտորոշել են սուր հոգեկան խանգարման առաջին դեպքը, որի պատճառը Brexit-ի հետևանքով սթրեսն է։ Այս մասին գրում է British Medical Journal-ը։
«3 շաբաթ անց, երբ հայտարարվել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքները, հիվանդի հոգեկան առողջությունը սկսել է շատ արագ վատանալ։ Դրա պատճառը Brexit-ի հետևանքերի վերաբերյալ լուրջ մտահոգություններն են»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ նախ հիվանդը սկսել է շատ ժամանակ ծախսել սոցցանցերի Brexit-ի վերաբերյալ իր տագնապների մասին հաղորդագրությունների վրա։ Նա սկսել է անհանգստանալ նաև ռասիստական բնույթի միջադեպերից և վատ քնել։
Հիվանդը բժշկի է դիմել, որը նրան հակադեպրեսանտներ ու հանգստացնողներ է նշանակել, սակայն դա չի օգնել։ Նրա մոտ պարանոյա և պատրանքներ են առաջացել։ Տղամարդը շատ է հուզվել, իսկ երբ սկսել է տանը շպրտել իրերը, նրան հիվանդանոց են տեղափոխել։