Friday, 29 03 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով

«Սիմվոլիկ որոշում՝ սիմվոլիկ օրով». ԲՀԿ-«Իմ քայլը» մենամարտը սկսվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տևական լռությունն ու երկարատև ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել: Ու ինչպես երևում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարևորության հարցի քվերակությանը որևէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի:

Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում: Անցած տարվա հոկտեմբերի 2-ին կատարվածը հիշեցնելով` սա համարում է ԲՀԿ-ի «սիմվոլիկ որոշումը սիմվոլիկ օրով»: Հիշեցնենք` անցած տարի նույն օրը ԲՀԿ-ն միացավ ՀՅԴ-ին ու ՀՀԿ-ին և կողմ քվեարկեց փաշինյանական թևից մերժվող մի օրինագծի, որը խոչընդոտելու էր վարչապետի հրաժարականի միջոցով ԱԺ արտահերթ ընտրության գնալու մեխանիզմը: Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը եղավ այն, որ նրա կոչով քաղաքացիները «պաշարեցին» ԱԺ շենքը, ի վերջո դրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում