Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին գնահատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի իրականացման փորձը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քաղաքական գործիչը դեմոկրատների կողմից Թրամփին հայտարարված իմպիչմենթը համեմատել է ՍՍՀՄ փլուզման հետ:
Նա նշել է, որ «դեմոկրատները չեն կարող ապրել ժողովրդավարության պայմաններում», և շեշտել, որ նրանք ԱՄՆ նախագահի հրաժարականը պահանջելու իրավական հիմքեր չունեն:
«Մեզ մոտ նման բան տեղի է ունեցել 1917-ին և 1991-ին, իսկ Ուկրաինայում՝ 2014-ի փետրվարին»,- ասել է Ժիրինովսկին:
Նա նաև հավելել է, որ «սա կոչվում է պետական հեղաշրջում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփն իր իմպիչմենթի գործընթացի մեկնարկը պետական հեղաշրջում է անվանել: