Սենատորի սիրտը շտապ ստենտավորել են, սակայն նա արդեն ապաքինվում է:
Միացյալ Նահանգների նախագահի դեմոկրատ թեկնածու Բեռնի Սանդերսը շտապ հոսպիտալացվել է սրտի վիրահատության համար: Ըստ Fox News-ի, նա ենթարկվել է ստենտավորման՝ խցանված զարկերակի պատճառով: Սանդերսի շտաբում նշել են, որ բոլոր միջոցառումներն ու ելույթներն առայժմ հետաձգվել են, բայց սենատորն արդեն վերականգնվում է և լավ տրամադրություն ունի:
«Մենք դադարեցնում ենք նրա մասնակցությամբ բոլոր միջոցառումները մինչև հատուկ հրահանգները և պարբերաբար կտեղեկացնենք նրա առողջական վիճակի մասին»,- ասել է քաղաքական գործչի ներկայացուցիչ Ջեֆ Ուիվերը:
2016-ին Սանդերսը փրայմերիզում պարտվեց Հիլարի Քլինթոնին, բայց նա առաջատարն էր բազմաթիվ նահանգներում: Նրա ընտրազանգվածի հիմնական մասը երիտասարդությունն է: Ամռանը, մյուս դեմոկրատ մրցակիցների հետ բանավեճի ընթացքում, նա բացահայտորեն դեմ էր արտահայտվել Թրամփին՝ նրան անվանելով խաբեբա և ռասիստ: