ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատել է, որ ներկա է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որը Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթաց սկսելու առիթ է հանդիսացել, հաղորդում է AP-ը:
«Հեռախոսազրույցը կայացել է Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան քաղաքականության համատեքստում: Հպարտ եմ, որ աշխատել եմ Պետդեպարտամենտի ուկրաինական թիմի հետ, ներառյալ՝ հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերի հետ»,- ասել է նա:
«Խոսքը կոռուպցիայից և վերահսկողությունից ազատվելու հարցում ուկրաինացիներին օգնելու մասին է եղել: Հենց դրանով են զբաղվում Պետդեպարտամենտի պաշտոնական անձինք, որոնք շարունակում են աշխատել նույնիսկ այդ աղմուկ բարձրացրած դեպքից հետո»,- հավելել է Պոմպեոն: