Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ռուսները դեռևս չեն ուզում հեռանալ Երևանից. «Կարճ կապենք»

ՌԴ նախագահ Վ․ Պուտինը հոկտեմբերի 1-ին այցելելեց Երևան։ Պատահական ու անմեղ զուգադիպությամբ հենց այն նույն օրը, երբ ռուսական զորքերը 1827 թ․ գրավեցին Երևանը։

Ի դեպ սա առաջին դեպքը չէ։ Պուտինը 2013 թ. Գյումրի էր ժամանել դեկտեմբերի 2-ին: Հիշեցնենք՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի իշխանությունների և ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի միջև ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվում էր Խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Գյումրի քաղաքի ընտրությունը նույնպես պատահական չի եղել, այն 1917-1920 թթ. Այսրկովկասում բոլշևիկների կարևորագույն հենակետներից մեկն է եղել: Պատահական չէ, որ Մայիսյան ապստամբությունը սկսեց հենց Գյումրիից:

Միգուցե անմեղ զուգադիպությո՞ւն է, ո՞վ գիտե։ Բայց փաստը մնում է փաստ, որ ՌԴ նախագահը յուրօրինակ վերաբերմունք ունի պատմության նկատմամբ, ավելին համոզված է, որ ինքը արտառոց պատմական առաքելություն ունի, որն է՝ միավորել ռուսական աշխարհն ու դրանից անջատված հողերը։ Եթե այս համատեքստում նայենք, ապա նմանատիպ կարծրատիպերով տարված մարդը չի կարող ուշադրություն չդարձնել խորհրդանիշներին, հատկապես, որ գրեթե բոլոր ավտորիտար առաջնորդներն էլ բնական հակվածություն ունեն դեպի խորհրդանիշներն ու առասպելական խորհրդավորությունները։ Մեզնից մնում է միայն հասկանալ, թե Պուտինը հատկապես ինչ խորհրդանիշ է տեսնում Երևանի գրավման պատմական փաստի մեջ։ Ի դեպ Պուտինի սերը խորհդանիշների նկատմամբ միայն Հայաստանով չի սահմանափակվում։ Օրինակ հարցազրույցը Կալինինգրադում, Օլիմպիադայի ժամանակ օղակներից մեկի լույսերի անջատումը, օրինակները բազմաթիվ են։

Նշենք նաև, որ գրեթե նույն բարդույթը ունի Թուրքիայի նախագահ Էրդողանը, որը Սիրիա զորք է մտցնում հատկապես այն օրերին, երբ մի քանի հարյուր տարի առաջ հենց այդ նույն ժամանակ Սիրիան գրավել է Սելիմ Ահեղը սուլթանը։ Կամ էլ, երբ Սահմանդարական հանրաքվեն համընկնում է ոչ պակաս կարևոր իրադարձության հետ, երբ 1517 թ. հենց այդ օրերին Մեքքայի շարիֆը Սելիմ Ահեղին ուղարկեց իսլամական գլխավոր սրբավայրի բանալիները։ Այսինքն Էդրողանը պատմականորեն փորձում է հիմնավորել սուլթանի և խակիֆի իր կարգավիճակը։ Ինչպես տեսնում ենք Պուտինն ու Էրդողանը չափազանց նման, իսկ նման են, քանի որ առհասարակ բոլոր ավտորիտար առաջնորդներն էլ պետք է նման լինեն։ Եվ վերջում՝ Երևանի գրավումից անցել է 192 տարի, շատ բան է փոխվել, բայց մի բան մնում է անփոփոխ` ռուսները դեռևս չեն ուզում հեռանալ Երևանից։ 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում