ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդել Իրանում գազի արդյունահանման և շինարարական նախագծերի վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն՝ տեղեկացնում է TASS-ը։
«Պատժամիջոցները չեն ազդել մեր արդյունահանման և շինարարական նախագծերի վրա: Այս տարի մենք Իրանի հարավային մասում գտնվող հանքավայրից գազի արդյունահանումը կավելացնենք օրական մինչև 70 մլն խորանարդ մետր: Պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդում այդ նախագծի և հարավային տարածաշրջանում մեր արդյունահանման վրա»,- ասել է նախարարը։