Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Աննախադեպ այց և նոր իրավիճակ, որ մնաց ԵԱՏՄ ստվերում

Հայաստանում ԵՏՄ աննախադեպ Վեհաժողովի՝ Իրանի նախագահի մասնակցությամբ,, Պուտինի այցի, Ռոբերտ Քոչարյանի գործոնի ֆոնին հանրային ուշադրությունից որոշակի դուրս է մնացել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի ղեկավար, Ներկայացուցիչների պալատի Կոնգրեսական Ֆրենկ Փալոունի այցը Արցախ, որը ԱՄն կոնգրեսականի առաջին այցն է Արցախի հանրապետություն: Փալոունին ընդունել են Արցախի նախագահն ու արտաքին գործերի նախարարը: Անշուշտ, ԱՄՆ կոնգրեսականի այցը պաշտոնական չէ, այսինքն չի ներկայացնում ԱՄՆ օրենսդիր մարմնի պաշտոնական դիրքորոշում, մյուս կողմից սակայն տվյալ պարագայում էականը այսպես ասած կարգավիճակաին ֆորմալությունը չէ, այլ հանգամանքը:

Բանն այն է, որ անկախ դիրքորոշումներից և կարգավիճակներից, մինչ այժմ ամերիկյան իսթեբլիշմենտի ներկայացուցիչները ձեռնպահ են մնացել Արցախում լինելուց և այդ առումով Ֆրենկ Փալոունի այցը աննախադեպ լինելով, գործնականում նոր իրավիճակ արձանագրող այց է: Դա չի նշանակում, որ նրանից հետո ամերիկացի գործիչները հերթ են կանգնելու Արցախ այցելելու համար, բայց խնդիրն այն է, որ մեկ գործչի այցն արդեն իսկ վկայում է մինչ այժմ եղած որոշակի իրավիճակի ճեղքում, հաղթահարում և նոր իրողություն:

Նաև դա է պատճառը, որ կոնգրեսականի արցախյան այցը ադրբեջանական մամուլում ոչ միայն ինքնին քննադատության է արժանացել՝ դա տեղի է ունենում նշանակալի և աննշան բոլոր դեպքերում, այլ արժանացել է քննադատության նաև արտգործնախարար Մամեդյարովի գործունեությունը թիրախավորելու առումով: Այսինքն, Ադրբեջանը բավականին ծանրակշիռ փաստ է դիտարկում Ֆրենկ Փալոունի արցախյան այցը, այն դարձնելով ընդհուպ արտգործնախարարի աշխատանքի քննադատության փաստարկ: Իհարկե այստեղ իր դերն է խաղում և այն, որ Ադրբեջանի ներիշխանական ճամբարում Մամեդյարովի հանդեպ տրամադրությունները մեղմ ասած բազմիմաստ և հակասական են վաղուց, և Ադրբեջանի իշխանության մեջ այդ իրավիճակն արտացոլում է տարբեր թևերի միջև պայքարը նաև դիվանագիտական այդ դիրքի համար: Սակայն, այդ հանգամանքով հանդերձ, ակնառու է, որ թիրախավորելու համար պետք է գտնվի ծանրակշիռ պատճառ, այդ թիրախավորումը ծանրակշիռ դարձնելու համար:

Ի դեպ, այդ տեսանկյունից խիստ ուշագրավ կլինի, թե արդյո՞ք ամերիկացի կոնգրեսականի արցախյան այցը կհանգեցնի Ադրբեջանում արտգործնախարարի փոփոխության, որի խորքային պատճառները՝ ինչպես նկատեցինք, հասունանում են իհարկե վաղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում