Հոկտեմբերի 2-ին, ժամը 00.13-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանային ծառայության սահմանային պարեկությունը երեք չպարզված անձանց կողմից պետական սահմանի խախտում է հայտնաբերել Բեյլագանի շրջանի Ամիրզեյիտլի գյուղի մոտակայքում գտնվող Հորադիզի սահմանապահ հենակետում:
Սահմանապահ հենակետում տագնապ է հայտարարվել, ծառայողական տարածքը շրջափակվել է:
Սահմանը խախտողներին հետապնդելիս սահմանապահները օդում նախազգուշական կրակ են բացել: Սահմանը խախտողները կրակ են բացել սահմանապահ հերթափոխի ուղղությամբ:
Սահմանախախտները չեն կատարել «կանգ առ» հրամանը և, կրակ բացելով սահմանապահների վրա, փորձել են փախչել Իրանի ուղղությամբ: Պատասխան կրակով բոլոր երեք սահմանախախտները սպանվել են:
Սահմանախախտների զննման ժամանակ հայտնաբերվել է տարատեսակ թմրանյութերով և փամփուշտներով լցված 15 կգ քաշով պայուսակ: