Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

«Այս իշխանությունը երբեք պարտվողական, հողատվական հայտարարություններ չի արել»

Օրեր առաջ, ԱՄՆ կատարած այցի ժամանակ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման տարբերակներին, նշել էր․ «ԼՂ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար»։ Փաշինյանը տեղեկացրել էր նաև, որ ինքն առաջին հայ ղեկավարն է, որ նման դիրքորոշում է հայտնել հակամարտության կարգավորման վերաբերյալ, ինչի համար էլ իր երկրում իրեն խստորեն քննադատել են լուծման այնպիսի տարբերակի համար, որը հավասարության նշան է դնում հակամարտության երեք կողմերի միջև։

https://i.ytimg.com/vi/cRalaecqPP8/maxresdefault.jpg

Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանից հետաքրքրվեցինք, թե ինչ արձագանքներ է գտել Փաշինյանի ելույթն Արցախում, կարո՞ղ է գտնվել նման տարբերակ, որն ընդունելի լինի երեք երկրների ժողովուրդների համար։

«Գործնականում այսօր չկա մի լուծում, որը ընդունելի լինի Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում միաժամանակ: Դա կարող է լինել տեսականորեն: Խնդիրն այն է, որ նույնիսկ տեսականորեն նման տարբերակի ընդունումն Ադրբեջանում անհնարին են համարում: Սա նշանակում է, որ Հայաստանի վարչապետը տեսականորեն պատրաստ է լինել կառուցողական, իսկ Ադրբեջանը` ոչ: Հարցը նման կերպ լուծում չունի, և դա շատ լավ գիտակցում է նաև Փաշինյանը: Խնդիրն այստեղ այլ է` ինչպե՞ս կօգտագործի հնարավոր ստատուս քվոն հայկական կողմը: ՀՀ նոր կառավարությունը երբեք պարտվողական, հողատվական հայտարարություններ չի արել, զգալիորեն բարելավել է զինծառայողների կենցաղը և դրամական եկամուտները, զբաղված է սպառազինության արդիականացմամբ և Արցախում ենթակառուցվածքային մեծածավալ ծրագրերի աջակցությամբ»,- արձագանքեց Հայկ Խանումյանը։

Մեր դիտարկմանը, որ Փաշինյանն իր ելույթում շեշտադրումներ է արել նաև մեր անվտանգությանը վերաբերող հարցերին, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, որքանո՞վ կարող են այդ հնչեցրած հարցերը լուծել մեր անվտանգության խնդիրները, Հայկ Խանումյանը պատասխանեց․ «Ոչ մի հայտարարություն էլ չի կարող անվտանգային հարցեր լուծել: Նման հարցերը լուծվում են կոնկրետ գործողություններով, ինչպես վերը նշեցի ՀՀ նոր իշխանությունները զգալիորեն բարձրացրել են Արցախի անվտանգային մակարդակը և այդ ուղղությամբ բազմաթիվ նոր ու մեծամասշտաբ ծրագրեր կան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում