Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրանի բարդ ճանապարհը՝ դեպի ԵԱՏՄ․ Հայաստանը դառնում է կարևոր օղակ

Երևանն այս շաբաթ դարձավ միջազգային կարևոր իրադարձության կենտրոն՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն ղեկավար մարմնի՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստի, որին եկել էին մասնակցելու ոչ միայն կազմակերպության անդամ երկրների (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Հայաստան, Ղրղզստան), այլև հրավիրյալ (Իրան, Սինգապուր) և դիտորդի կարգավիճակ ունեցող (Մոլդովա) պետությունների ղեկավարները։ Ուշադրության կենտրոնում էին հատկապես երկու առաջնորդներ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, որոնք, ինչպես գիտենք, տարածաշրջանային և առհասարակ միջազգային քաղաքականության ազդեցիկ խաղացողներից են։ Եվ այս առումով ուշադրությունը նրանց հանդեպ միանգամայն բնական է։ Պուտինի այցի, դրա նշանակության, դրա հետ կապված մի շարք հարցերի մասին վերջին շաբաթներին շատ են խոսել ու գրել։ Հետագայում էլ սրա մասին խոսելու առիթներ դեռ շատ կունենանք։ Բայց ոչ պակաս կարևոր քաղաքական նշանակություն ունի Իրանի նախագահի այցը և մասնակցությունը հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած ԵԱՏՄ նիստին՝ որպես հրավիրյալ երկրի ղեկավարի։

Իրանը՝ ԵԱՏՄ-ի ինտեգրման ճանապարհին

Իսկ ինչո՞վ է կարևոր Իրանի նախագահ Ռոհանիի մասնակցությունը։ Մաքսային Միությանը և ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո Հայաստանի նախորդ քաղաքական իշխանության ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, փորձելով ինչ-որ կերպ իմաստավորել, կարևորել առանձնակի հույսեր ու հեռանկարներ չներշնչող այս նորաստեղծ կառույցին միանալու իրենց որոշումը, ամեն հարմար առիթով հայտարարում էին, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ և մյուս կողմից էլ՝ Իրանի ու Եվրամիության հետ շատ լավ հարաբերություններ ունեցող երկիր, կարող է կամուրջ դառնալ ինչպես ԵԱՏՄ-ի ու Եվրամիության, այնպես էլ ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև։ Եվ եթե ԵԱՏՄ-ի ու Եվրոպական միության երկրների միջև հարաբերություններում ինչ-որ դեր խաղալու մասին հայտը կարող է թվալ ընդամենը բարի ցանկություն, միամտություն ապա Իրան-Հայաստան-ԵԱՏՄ համագործակցություն ձևավորելու ձգտման մեջ որոշակի իրատեսականություն, այնուամենայնիվ, կա։ Անշուշտ, շնորհիվ աշխարհագրության և Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերությունների։

Գործնական քայլեր այս ուղղությամբ արդեն իսկ արվել են։ Իրանն ու ԵԱՏՄ-ն ստորագրել են ազատ առևտրի գոտու ստեղծման մասին եռամյա համաձայնագիր, որն այս տարվա հունիսի 10-ին վավերացվել է Իրանի խորհրդարանում՝ Մեջլիսում և մի քանի օրից արդեն կմտնի ուժի մեջ։ Ս․թ․ հուլիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, թե Իրանը հույս ունի, որ այս ուղղությունը կզարգանա։ Եվ սա միանգամային հասկանալի է ու բնական։ Իրանը ծանր դիմակայության մեջ է Միացյալ Նահանգների հետ ու ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում նոր գործընկերներ գտնելու կարիք ունի։ Փորձելով փրկել 2015 թ․-ին Իրանի հետ «5+1+1» ձևաչափով ստորագրված Միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համապարփակ ծրագիրը, եվրոպական երեք առաջատարները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, այս տարվա սկզբին հայտարարել էին, որ հատուկ ֆինանսական մեխանիզմ կառաջարկեն, որը թույլ կտա Եվրամիության երկրները ներկայացնող ընկերություններին զարգացնել առևտուրը Իրանի հետ՝ չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցներին։ Եվրոպական առաջատարների այս խոստումը այն գործոններից մեկն է, որի շնորհիվ Իրանը դեռևս դուրս չի եկել միջուկային համաձայնագրից։ Բայց առաջընթաց այս հարցում, կարծես թե, չկա, և մասնագետներն էլ լավատես չեն։

Այս խորապատկերին եվրասիական ուղղությունն ակտիվացնելու իրանական ձգտումները միանգամայն տրամաբանական են։ Եվ Հայաստանը սրանից կարող է միայն շահել։ Հարցն այն է, թե որքանո՞վ շոշափելի կլինեն օգուտները։

http://aiisa.am/system/expertComments/a203245bee03dce097aef1eba5301600.jpg

Իրանը փնտրում է գործընկերներ՝ Արևմուտքի ազդեցությունից դուրս

Իրանագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ (ՄԱՀՀԻ) Էմմա Բեգիջանյանն ասում է, որ Իրանը փնտրում է երկրներ, կառույցներ, որոնք Արևմուտքի ազդեցության տակ չեն։ Փորձագետի կարծիքով՝ ԵԱՏՄ-ի հետ Իրանի այս շփումները պարզապես քաղաքական կամ խորհրդանշական քայլեր չեն։ Իրանն իսկապես հետաքրքրված է եվրասիական շուկայով։

«Իրանը փնտրում է այնպիսի կառույցներ, երկրներ, որոնք Արևմուտքի ազդեցության ներքո չեն։ Եվրոպան էլ չի կարողանում Իրանի հետ ազատ շփվել, քանի որ Եվրոպայի խոշոր ընկերությունները գերադասում են ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերը պահպանել ու զարգացնել, քան Իրանի։ Հիմա Իրանը ԵԱՏՄ-ի հետ եռամյա համաձայնագիր է ստորագրել ազատ գոտիների և ազատ առևտրի մասին։ Այսինքն՝ Իրանը, փաստորեն, ժամանակավոր անդամի կարգավիճակ ունի ԵԱՏՄ-ում։ Եվ եթե Իրանի ու ԵԱՏՄ-ի համագործակցությունն այս ընթացքում լուրջ ձեռքբերում ունենա, ապա Իրանը դա կդարձնի մշտական։ Հաշվի առնելով այն, որ ամերիկյան սահմանափակումները գնալով խստանում են և օղակը Իրանի շուրջ օր-օրի սեղմվում է, գուցե ԵԱՏՄ-ն հույսի նշույլ լինի և շնչելու հնարավորություն դառնա իրանցիների համար։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը Իրանի համար այս տեսանկյունից է կարևոր։ Ուրեմն եթե առավել ևս պաշտոնապես հրավեր է ստացել՝ բնական է, որ պիտի գար», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց փորձագետը։ Իրանի տեսակետից ԵԱՏՄ-ի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակը միասնական արժույթ ստեղծելն ու մաքսային խոչընդոտները վերացնելը։

Եթե Իրանը լուծեց իր հարցերը Եվրամիության հետ․․․

Բայց, անշուշտ, ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Նախ, ինչպես գիտենք՝ Իրանի հետ սահմանակցող Հայաստանը չունի ցամաքային սահման ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ, ինչը, բնականաբար, դժվարացնելու է առևտուրը այս երկրների միջև։ Երկրորդն էլ, Իրան-ԵԱՏՄ համագործակցության զարգացումը, իրանագետ Էմմա Բեգիջանյանի խոսքերով, զգալի առումով կախված է Իրան-Եվրամիություն հարաբերություններից։ Մասնագետն այս համատեքստում շեշտեց, որ եթե Իրանը այս ընթացքում կարգավորի իր հարաբերությունները Եվրամիության հետ՝ շատ արագ թեքվելու է դեպի Եվրոպա․«Այս ճանապարհը բավական դժվար է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ցամաքային սահմաններ չունի ԵԱՏՄ-ի մյուս երկրների հետ։ Բացի այդ, որպես կառույց՝ ԵԱՏՄ-ն բավական յուրօրինակ ու անսովոր կառույց է, հետևաբար ունի իր դժվարությունները։ Եթե մեզ համար ամեն ինչ պիտի լինի տարանցիկ՝ Վրաստանի տարածքով, ապա դժվար է մեծ օգուտներ ակնկալել։ Բայց եթե Իրանը ԵԱՏՄ-ի մշտական անդամ դառնա՝ այդ ժամանակ մենք ավելի շատ օգուտներ կարող ենք ունենալ։ Բայց դա կախված է այն հանգամանքից, թե Իրանը այս երեք տարվա ընթացքում ի՞նչ կստանա։ Երկրորդն էլ՝ այս փոփոխվող աշխարհում ինչե՞ր տեղի կունենան։ Եթե հանկարծ Իրանը լուծեց իր հարցերը Եվրոպայի հետ՝ Ռուսաստանն էլ շատ լավ գիտի, որ Իրանը միանգամից, շատ արագ թեքվելու է դեպի Եվրոպա»։

Փաշինյան-Ռոհանի երկկողմ հանդիպումը

Իսկ հայ-իրանական հարաբերությունների տեսակետից Իրանի նախագահի այցը Երևան ի՞նչ նշանակություն ունի։

Անդրադառնալով այս հարցին՝ իրանագետ Էմմա Բեգիջանյանն ասաց․ «Այն, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում է տեղի ունենում և Իրանի նախագահը հենց Երևան է եկել՝ մասնակցելու միջոցառմանը, իհարկե, կարևոր է։ Այն, որ Հայաստանը Իրանի համար է կարևոր և Իրանն է Հայաստանի համար կարևոր, միանշանակ է, քննարկելու հարց չէ»։

Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Ռոհանիի նախագահության օրոք Իրանն իր տնտեսական հարաբերությունները ավելի շատ զարգացրել է Ադրբեջանի հետ, քան Հայաստանի։ Բայց այժմ Իրանը քայլեր է անում նաև Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Եվ Ռոհանին հայտարարել է, որ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն։ Հիշեցնելով Իրան-Ադրբեջան խորը տնտեսական համագործակցության մասին՝ Էմմա Բեգիջանյանը միաժամանակ դրական է գնահատում մեր ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները Իրան-Հայաստան և Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների տիրույթում։

Ու շատ կարևոր է, որ այցի շրջանակներում Իրանի նախագահ Ռոհանին հանդիպում է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Այս հանդիպումը նախատեսված էր։ Իր օրակարգում կար, որ հանդիպումներ է ունենալու Հայաստանի ղեկավարության, բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և քննարկելու են երկկողմ փոխհարաբերություններին առնչվող հարցեր»։

Փորձագետի խոսքերով՝ Փաշինյան-Ռոհանի հանդիպումը զուտ արարողակարգային կամ «պրոտոկոլային» հանդիպում չի եղել։ Եղել են բովանդակային բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կոնկրետ հարցեր։ Իրանական կողմին հետաքրքրում է, օրինակ, Մեղրի-Նորդուզ ազատ առևտրի գոտին, որտեղից շփումը ԵԱՏՄ-ի հետ Իրանի համար ավելի հեշտ կլինի։

«Այն, որ Իրանը հենց ամերիկյան սահմանափակումների ժամանակ սկսեց ավելի ինտենսիվորեն հետաքրքրվել այս հարցով, ինքնին շատ խոսուն փաստ է», – ավելացրեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում