Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մարտի 1-ը բոլորի, այդ թվում՝ իր աչքի առաջ է եղել․ էլ ի՞նչ փաստեր է Րաֆֆի Հովհաննիսյանը ուզում Քոչարյանի հետ կապված

«Ժառանգություն» կուսակցության նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է մեծ քաղաքականություն վերադառնալու պատրաստակամության մասին։ Վերջինս երկար լռությունից հետո ընտրվել է կուսակցության խորհրդի նախագահ ու պատրաստվում է նորից ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել։

Րաֆֆի Հովհաննիսյանը միշտ է աչքի ընկել ոչ ստանդարտ հայտարարություններով , բայց և չենք կարող հերքել, որ իր ղեկավարած կուսակցությունը տևական ժամանակ և հատկապես Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում ունեցել է հակաիշխանական կեցվածք, կուսակցության անդամները եղել են փողոց դուրս եկած քաղաքացիների կողքին։ Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, մեղմ ասած, տարակարծությունների առիթ է հանդիսանում։ Վերջինս, անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքին, մասնավորապես նշել է. «Նրան պահում են կալանքի տակ, բայց, կարծես, սպանությունների հետ կապված փաստեր չկան, որպեսզի ինքը կալանավորված մնա»: Հուսամ՝ այդպիսի փաստեր իրոք կան, ի հայտ կգան բուն դատավարության ընթացքում»։

Ստացվում է՝ Հովհաննիսյանն առնվազն կասկածի տակ է դնում Քոչարյանին առաջադրված մեղադրանքը, պատկան մարմինների գործողությունները Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ։

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ «Ժառանգություն» կուսակցությունում Ռոբերտ Քոչարյանին աջակցելու, նրա հետ համագործակցելու որևէ հարց չի քննարկվել, և դա իրենց օրակարգում չկա. «Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումներին, ապա ազատ եք՝ կարող եք իր խոսքերի մեկնաբանություններն իրենից ստանալ։ Անկեղծ՝ ես այս տպավորությունը չեմ ստացել»։

Ըստ Գրիգորյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է պարզապես հակադրվել այն տեսակետին, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, որը ժամանակին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցում էր «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շրջանակներում, «Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան ասաց, որ այժմ Հովհաննիսյանի կամ նրա ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցության հնարավորություն չեն քննարկում. «Նման հարց մեր կուսակցությունում չի քննարկվել։ Ամիսներ առաջ մենք հանդիպում ենք ունեցել «Ժառանգություն» կուսակցության ղեկավարության հետ, քննարկել ենք երկրի ընդհանուր իրավիճակը, համեմատել ենք մեր քաղաքական ուժերի դիրքորոշումները Հայաստանի քաղաքական օրակարգի վերաբերյալ, դրանից հետո քննարկումներ չենք ունեցել։ Այս փուլում նման քննարկումների համար առիթ չենք տեսնում»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի կալանքի հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցն իսկապես քաղաքական նշանակություն ունի, և շատ քաղաքական ուժեր իրենց դիրքորոշումն են դրա վերաբերյալ հայտնում։ Մեր կուսակցությունն այդ հարցին չի անդրադարձել, ու մենք դիրքորոշում չենք հայտնել։ Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշմանը, ըստ իս, դա լուրջ հարց է և համալիր մոտեցում է անհրաժեշտ՝ հաշվի առնելով բոլոր քաղաքական և իրավական գործոնները։ Ես այս պահի դրությամբ կդժվարանամ որևէ գնահատական տալ»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով հնարավոր համագործակցության մասին, ասաց. ««Ժառանգության» հետ մենք համագործակցության երկար ճանապարհ ենք անցել, իր խոսքը լսելու հնարավորություն դեռ չեմ ունեցել, բայց համագործակցության շարունակության առումով՝ որևէ խնդիր չեմ տեսնում։ Առավել ևս՝ իշխող քաղաքական ուժը բավականին ոչ ամբողջական է ընկալում այն փորձությունները, որ սպասվում է հինգերորդ շարասյան ու ռևանշիստների կողմից։ Այն ուժերը, որոնք եղել են հեղափոխության ակունքներում, տասնամյակներ պայքարել են նախկին ռեժիմի դեմ, բնականաբար ուզում են ամրագրել հեղափոխությանը»։

Քոչարյանի հետ կապված Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկումներին Մակեյանը համաձայն չէ. «Մեծ հաշվով, Մարտի 1-ի հետ կապված փաստական ու իրավական գնահատականները պետք է դատարանում տրվեն, բայց Մարտի 1-ը ժողովրդի աչքի առաջ է եղել, մարդիկ իրենց մաշկի վրա են զգացել։ Ես հիշում եմ՝ Արմեն Մարտիրոսյանին կալանավորեցին, մենք բոլորս փակված էինք… իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանն ազատության մեջ էր, բայց ամբողջ ժողովուրդը՝ և՛ դրսում, և՛ ներսում զգում էր այդ գաղջ, ծանր մթնոլորտը։ Հիմա այն, ինչ որ վարձկանները թատերական ներկայացնում են՝ իրականությանը չի համապատասխանում։ Դա ամբողջ հայ ժողովրդի ցավն է ու դրա համար պետք է պատասխան տան նրանք, ովքեր մասնակցել են»։

Միևնույն ժամանակ, Պետրոս Մակեյանը շեշտեց՝ միայն Քոչարյանը չէ, որ պետք է պատասխան տա։ «Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կալանավորված չէ, կամ Հայկ Հարությունյանին, եթե ժամանակին կալանավորեին՝ հիմա սպանված չէր լինի։ Ես ինքնասպանության վարկածն ամենավերջին տեղն եմ դնում։ Այս բոլորը պետք է հաշվի առնել, ես, Րաֆֆի Հովհաննիսյանին հարգելով՝ այդ հարցում իր հետ բացարձակ համամիտ չեմ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում