Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը և Ուկրաինայի հարցով պետքարտուղարության հատուկ հանձնակատար Քուրթ Վոլքերը համաձայնել են Կոնգրեսին ցուցմունք տալ՝ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի աշխատակցի տեղեկությամբ՝ Յովանովիչն օրենսդիրների առջև ելույթ կունենա հոկտեմբերի 11-ին, իսկ Վոլքերը Կոնգրեսում կլինի հոկտեմբերի 3-ին։