Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում ԵՊՀ-ի ընդգրկվելն իրատեսական է

Երևանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա տասը տարվա ընթացքում ցանկանում է ԵՊՀ-ն տեսնել աշխարհի լավագույն 500 համալսարանների շարքում։

Ցանկությունը՝ ցանկություն, բայց որքանով կարող է այն կյանքի կոչվել մեր կարծրացած պատկերացումներով առաջնորդվող բուհական համակարգում։ Ի՞նչ փոփոխություններ պետք է իրականացվեն, ի՞նչ ներդրումներ պետք է կատարվեն, որպեսզի ԵՊՀ-ն արդիականանա, կարողանա մրցունակ լինել աշխարհում հայտնի և ճանաչված շատ համալսարանների հետ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշում է, որ եղել են դեպքեր, երբ որոշ երկրների հաջողվել է համալսարանները կարճ ժամանակում ընդգրկել լավագույնների ցուցակում։ Սակայն, ըստ նրա, դրանք այն համալսարաններն են, որոնք նոր են ստեղծվել և որտեղ կատարվել են ֆինանսական հսկայական ներդրումներ՝ ընդհուպ մինչև Նոբելյան մրցանակակիր դասախոսներ հրավիրելը։ Ըստ փորձագետի՝ լավագույն համալսարանների ցանկում ընդգրկվելու համար պետք է ունենաս լավագույն դասախոսական կազմ։

«Եղել են դեպքեր, երբ ֆինանսական հսկայական ներդրումներով որոշ համալսարաններ կարողացել են ընդգրկվել այդ մի քանի հարյուրի մեջ, բայց դրա համար արվել են հսկայական ֆինանսական ներդրումներ։ Եվ ԵՊՀ-ի համար էլ պետք է այդ ներդրումներն արվեն, որպեսզի նա կարողանա ընդգրկվել լավագույնների մեջ։ Ես կասեի, որ այդ լավագույնների ցուցակները հարաբերական են, այսինքն՝ մենք կարող ենք ավելի իրատեսական խնդիր լուծել, քան մեկ համալսարանի համար լավագույն արդյունքներ ապահովել, իսկ մյուսներին՝ հետ թողնել։ Ես ավելի կողմնակից կլինեմ, եթե բոլոր համալսարանները համաչափ զարգացնենք, քան ամբողջ ռեսուրսը ներդնենք, մեկ համալսարան ընդգրկենք 500-ի ցանկում, իսկ մյուսներին անտեսենք։ Այդ առումով համաչափ զարգացման տեսանկյունից դա ավելի կարևոր է, քան ռեսուրսները մեկ համալսարանին ուղղելը»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ եթե կրթության ոլորտի համար հավակնոտ հայտարարություններ ես անում, ապա պետք է կատարվեն հսկայական ներդրումներ։

«Փոփոխությունների համար, հատկապես համալսարաններում, պետք է ֆինանսական հսկայական բազա։ Ենթակառուցվածքների առումով էլ, եթե նայում ենք, ապա դասախոսական ամբիոնները շատ փոքր են, նստելու տեղեր չկան, պետք է անհատական աշխատանքներ կատարվեն ուսանողների հետ։ Եթե ամբիոնների սենյակները շատ փոքր են, ապա որտեղ պետք է կատարվեն այդ աշխատանքները»,- նշեց կրթության փորձագետը՝ հավելելով, որ պետք է համալսարանում զարգացնեն հետազոտական կարողությունները։ Իսկ այդ ամենի համար, ըստ նրա, պետք է կատարվեն շատ մեծ ներդրումներ, ոչ թե միլիոնների, այլ միլիարդների։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական, ԵՊՀ դասախոս Սամվել Կարաբեկյանը կարծում է, որ լուրջ բարեփոխումներ անելու դեպքում ԵՊՀ-ի՝ աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում հայտնվելն անիրատեսական չէ։

«100-ի կամ 80-ի մեջ՝ չէ, բայց 500-ի մեջ լուրջ գործ անելու դեպքում լրիվ իրատեսական է։ Պետք է անել լուրջ բարեփոխումներ, որպեսզի 10 տարի հետո հավակնենք այդ 500-ի մեջ մտնելուն։ Դրա համար պետք է լինի որոշակի ծրագիր, որի՝ կյանքի կոչելուն նախարարությունն իր իրավասությունների շրջանակում պետք է նպաստի։ Բուհն ինքնավար մարմին է, որը ծրագիր է կազմում և առաջ շարժվում, նախարարությունն էլ կաջակցի»,- նշեց Սամվել Կարաբեկյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում