Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Իվանյանն ու ՔԿ ղեկավարը պետք է պատասխանատվություն կրեին և հեռացվեին համակարգից. պետք է պարզել՝ ում պատվերն են կատարել

«Յուրա Իվանյանն այսօր ոչ թե պետք է պաշտոնի բարձրացում ստանար, այլ վաղուց արդեն պետք է պատասխանատվության ենթարկված լիներ։ Բայց այսօրվա Հայաստանում ոչինչ արդեն զարմանալի չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նշանակվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ՝ ազատվելով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչության պետի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Հիշեցնենք նաև, որ վերջերս հայտնի դարձավ, որ Յուրա Իվանյանը և բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը, որը 2016-ին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը, ազգականներ են։ Դրանից հետո մասնագետները բարձրաձայնեցին, որ չէր կարող Իվանյանը օբյեկտիվորեն քննել այս գործը, քանի որ շահերի բախումն անխուսափելի է եղել։ Բարձրացված աղմուկից հետո Քննչական կոմիտեում ծառայողական քննություն նշանակվեց, մամուլն անգամ գրեց, որ նա ազատվել է աշխատանքից, սակայն ազատման լուրերը հերքվեցին։ Ինչ վերաբերում է ծառայողական քննությանը, ապա այն առ այսօր էլ շարունակվում է։ Ծառայողական քննության ժամկետները երկարացվել են և դրան զուգահեռ, փաստորեն, Իվանյանը պաշտոնեական առաջխաղացում է ունենում։

Երեկ, երբ Իվանյանի նոր պաշտոնի վերաբերյալ լուրը մեծ արձագանք գտավ, ՔԿ խոսնակը պարզաբանում տարածեց՝ նշելով, որ Իվանյանին նոր պաշտոնի չեն նշանակել, պարզապես նրա ղեկավարած վարչությունն անվանափոխվել է և այդ վարչության կազմից առանձնացվել է կիբերհանցագործությունները, պայմանավորված այն հանգամանքով, որ կոմիտեի կազմում ստեղծվել է նոր՝ Կիբերհանցագործությունների քննության վարչություն:

«Մեր երկրում այս պրակտիկան արդեն շատ նորմալ է դարձել։ Եթե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի վրա քրեական գործ է հարուցվել, նա փախուստի մեջ է, իսկ Վաղինակ Ջանազյանն այսօր դատախազությունում ավելի բարձր պաշտոն է ստանում, կենտրոնի դատախազ Աֆանդյանը, որը բոլոր կոռուպցիոն սկանդալների մեջ կա, դեռ պատասխանատվության չի ենթարկվել, ինչ է խանգարում, որ Իվանյանն էլ պաշտոն ստանա։ Այսօր ողջ իրավապահ համակարգում մարդիկ պատվեր են կատարում, իսկ ում պատվերը կատարում են, նրանից էլ պարգևատրում են ստանում»,-ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով. «Յուրա Իվանյանը, այդ ամբողջ պատմության մեջ խառնված լինելով, նման բացահայտումներից հետո առնվազն պետք է ազատվեր պաշտոնից։ Պատասխանատվության մասին էլ չեմ խոսում։ Նման գործելակերպն անթույլատրելի է։ Սա հարված է ժողովրդավարությանը։ Իսկ եթե ծառայողական քննության փուլում Իվանյանը պաշտոն է ստանում, դա նշանակում է ծառայողական քննության ձևական լինելը։ Իրենք գիտեն՝ ծառայողականի արդյունքը ինչ է լինելու, դրա համար էլ Իվանյանի պաշտոնը բարձրացրին։

Խոսքեր չկան։ Սա ապտակ է ժողովրդավարությանը և արդարադատությանը»։

Բնապահպան, իրավաբան Նազելի Վարդանյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ զարմացած է այդ նշանակումից։

«Նշանակումը զարմանալի է, քանի որ և՛ Յուրա Իվանյանը, և՛ ՔԿ նախագահը խախտել են Քրեական դատավարության օրենսգիրքը, դուրս են եկել իրենց լիազորություններից, կեղծ տեղեկատվություն են հաղորդել կառավարությանը և ժողովրդին, կատարել են նույն հանցագործությունը, որով որ իրենց վարույթում քրեական գործ էր հարուցվել։ «Իրենք ասում էին, որ ոչ մի ռիսկ չկա, հանքի շահագործումը որևէ ազդեցություն չի ունենալու Ջերմուկի ջրերի վրա։ Բայց փաստացի «Էլարդ» ընկերության փորձաքննությունը բոլորովին այլ բան էր ասում։ Այս գործողությունների համար Իվանյանը և ՔԿ ղեկավարը, որը վարչապետին սխալ տեղեկություններ էին զեկուցում, պետք է պատասխանատվություն կրեին, այդ համակարգում չաշխատեին, բայց փաստացի Իվանյանը նույն համակարգում իր պաշտոնին հավասարեցված մեկ այլ պաշտոն է ստացել։ Դա մտահոգիչ է, քանի որ, եթե պաշտոնյան պատասխանատվության չի ենթարկվում, նշանակում է, որ նա վերադասի հրամանն է կատարել»,- ընդգծեց Վարդանյանը։

Նազելի Վարդանյանի համար հասկանալի չէ, թե ինչու, օրինակ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը, որը ոչ մի հայտարարություն չէր արել այս գործով, որևէ մեկին չէր ապակողմնորոշել, նախկինների հետ ազգակցական կապեր չուներ, ազատվեց աշխատանքից, իսկ ակնհայտ մեղավորները մնացին համակարգում։ «Անհասկանալի է, մի դեպքում պաշտոնյայի ազատումը, մյուս դեպքում՝ հանցագործությունը թաքցրածների նկատմամբ պաշտոնի բարձրացումը։ Դա ապացուցում է, որ ՔԿ պաշտոնյաները հանցագործություն են թաքցրել, որը, իր հերթին, քրեորեն հետապնդելի է, հանցագործություն է։ Պետք է պարզել, թե ՔԿ-ում ում հանձնարարությունն են կատարել, քանի որ նրանք ինքնագլուխ չէին գնա նման քայլերի»,- եզրափակեց Վարդանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում