Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Հայաստանը զերծ է մնում Արցախի ներքին գործերին միջամտելուց, ակնկալում ենք նույնը Ստեփանակերտից. Մակունց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

– Երևանում ընթանում է ԵՏՄ վեհաժողովը, որը, ըստ մասնագետների, աննախադեպ է համարվում՝ մասնակիցների ձևաչափի առումով: Մյուս համաժողովների հետ համեմատած՝ ո՞րն է այս համաժողովի տարբերությունը:

– Համեմատությունների տիրույթից դուրս գանք և գնահատենք այն, ինչ տեղի է ունենում այսօր: Այո՛, համաժողովը տեղի է ունենում բավականին ներկայացուցչական կազմով, բացի օրակարգով նախատեսվածից՝ տեղի են ունենում նաև պատվիրակության հետ հանդիպումներ առանձին գերատեսչությունների, նախարարությունների և ԱԺ-ի հետ, որոնց շրջանակներում սահմանվում են նաև համագործակցության ձևաչափեր, մասնավորապես ԱԺ պարագայում սահմանվում են, թե լրացուցիչ ինչ հարթակներ կարող են լինել՝ ստեղծելով, օրինակ, Սինգապուրի հետ բարեկամական խումբ, կամ այստեղ և Սինգապուրում երկրին նվիրված օրեր անցկացնել, այդ թվում՝ նաև մշակութային:

– Շատերին զարմացրեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի քննադատությունը՝ հասցեագրված ԵՏՄ-ին, որ որոշումները դանդաղ են կայացվում կամ չեն կայացվում, և այս մեխանիզմն արդյունավետ չի աշխատում: Հարց առաջացա՞վ, թե ինչու է հիմա ասում այդ մասին:

– Տարբեր փուլերում կարող են որոշակի խնդիրներ արձանագրվել, որոնք,  բնականաբար, պետք է հասցեագրվեն և լուծումներ ստանան: Իհարկե, ամեն ինչ լավ է, երբ շուտ է արձանագրվում և շուտ է լուծումներ ստանում, բայց երբեք ուշ չէ: Ողջունում եմ այն մոտեցումը, որ եթե կան խնդիրներ, անպայման այդ մասին պետք է բարձրաձայնվի:

– Դե ԵՏՄ-ում շատ խնդիրներ կան, այդպես չէ՞:

– Ինչպես և բոլոր հարթակներում:

– Մեզ շատ է հետաքրքրում ԵՏՄ ֆինանսական շուկան, գազի գնի թեման. տեղեկություն ունե՞ք, թե գազի գնի թեման ինչ ձևաչափով է շոշափվել:

– Այս պահին դեռ չունեմ տեղեկություն:

– Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը, ի՞նչ տվեց այդ քննարկումը:

– Քննարկումը տեղի կունենա առաջիկա օրերին, այսօր պարզապես հաստատվել է, որ այդ նախագիծը քննարկվելու է չորսժամյա ռեժիմով:

– Խորհրդարանում կա՞ կոնսենսուս այս հարցի շուրջ:

– «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իր դիրքորոշումը ներկայացրել է հրապարակային, ԲՀԿ-ում այս հարցի շուրջ կոնսենսուս չկա: Այսօր հնարավորություն եմ ունեցել այս թեման քննարկել ԲՀԿ խմբակցության քարտուղար պարոն Աբովյանի հետ, ով նշեց, որ դեռևս ներքին քննարկումներ են ընթանում և խորհրդակցություններ իրավաբանների հետ:

– Ինչո՞ւ խորհրդարանն ընտրեց Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը հաղթահարելու այս ճանապարհը:

– Մենք հիմա քննարկում ենք մի նախագիծ, որն առնչվում է ՍԴ դատավորներից կամ անդամներից մեկի վերաբերյալ որոշակի իրավական հիմքերին: Ինչու հիմա, որովհետև այդ հիմքերը, կոնկրետ մեկ դատավորի առնչությամբ հիմա են ձեռք բերվել, սա է պատճառը: Ոչ միայն ՍԴ-ի, այլ առհասարակ դատաիրավական բարեփոխումների առնչությամբ ԱԺ-ն իր անելիքներն ունի և տարբեր քայլեր ունի ձեռնարկելու առաջին հերթին, իհարկե, օրենսդրական դաշտում, որը նաև նախարարության կողմից նախանշված ռազմավարության շրջանակներում է, բայց, իհարկե, մեր անելիքները չեն սահմանափակվելու այդ ռազմավարությամբ, որի վկայությունն է նաև այս քայլը:

– Այնպիսի տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է մեկ անձի և ոչ թե ՍԴ-ին, այստեղ է, որ թյուրըմբռնում է առաջանում:

– Եթե նկատում եք, ես անուն չեմ հնչեցնում, այլ հնչեցնում եմ «ՍԴ դատավորներից մեկը» եզրույթը. դա բացարձակ պայմանավորված չէ որևէ մեկի անձով, այլ պայմանավորված է նրանով, թե ինչ հիմքեր են ձեռք բերվել այդ անձի առնչությամբ:

– Որովհետև անձը քաղաքական անհնազանդությո՞ւն է ցուցաբերել:

– Ո՛չ: Մենք ընդգծում ենք, որ գործ ունենք իրավիճակի հետ, երբ կան իրավական փաստեր և փաստարկներ, որոնք անհրաժեշտ ենք համարում ներկայացնել ՍԴ՝ դրանք ձեռք բերելուն պես, սահմանված կարգով: Թե ինչպես կվարվի այդ փաստերի հետ ՍԴ-ն, կտեսնենք առաջիկայում, և կտեսնենք, թե նրանք որքանով են հիմնավոր համարում մեր կողմից ներկայացված հիմքերը:

– Պաշտոնանկությունների թեման, որ այդպիսի աղմուկ բարձրացրեց, փակվա՞ծ է, ի՞նչ եք կարծում:

– Ես առնվազն որևէ այլ պաշտոնանկության մասին տեղեկատվություն չունեմ, իսկ ինչ վերաբերում է նախորդ պաշտոնանկություններին, այդ մասին բավականին ծավալուն քննարկումներ եղել են, կարծում եմ՝ ավելացնելու բան չկա:

– Այսինքն՝ այդ քննարկումներն ավարտվել են՝ որևէ քաղաքական հետևանք չթողնելո՞վ:

– Այո՛, կարծում եմ՝ ավարտվել են:

– Արցախից նորից կոշտ հայտարարություններ են հնչում, այսօր էլ այդպիսի հայտարարություն է հնչել, և կարծում եմ՝ ոչ պատահական զուգադիպությամբ ԱԱԾ նախկին տնօրենն Արցախում է: Այստեղ ինչ-որ բա՞ն փնտրել, մտածե՞լ այս ուղղությամբ: Նկատի ունեմ Վիտալի Բալասանյանի հայտարարությունը, որ ՀՀ վարչապետը պետք է օր առաջ հրաժարական տա:

– Այս հայտարարության առնչությամբ և ի պատասխան կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները զերծ են մնում Արցախի ներքին գործերին միջամտությունից, և մենք ակնկալում ենք նույն մոտեցումները Ստեփանակերտից:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում