Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Հրաման տվողը եղել է Քոչարյանը. Պողոս Պողոսյանի սպանությունից 18 տարի անց արդարությունը կարող է վերականգնվել

«Մեծ հույս ունենք, որ դեպքից 18 տարի անց արդարադատությունը կվերականգնվի։ Վստահ ենք։ Կարևորը, որ գործին ընթացք տրվեց»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը։

Ինչպես հայտնի է, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այդ մասին երեկ տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ըստ դատախազության հաղորդագրության՝ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:

Հիշեցնենք, որ այս գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ, Կուկու մականունով Աղամալ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։ Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն, թողնվել է առանց քննության։ Ներկայումս, դատախազությունում ուսումնասիրելով նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարությունը, պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես, տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Պողոս Պողոսյանի եղբորորդին ասաց, որ իրենք այլ մանրամասների չեն տիրապետում, քանի որ այս վարույթը հարուցվել է Սթիվեն Նյուտոնի հայտարարությունների հիման վրա։ «Մենք սրա հետ կապ չունենք, մենք անցած տարի էինք դիմել, մեզ էլ պատասխանել էին, որ գործի վերաբացման համար նոր հանգամանքներ են պետք։ Իսկ հիմա Սթիվեն Նյուտոնի հայտարարությունները, ցուցմունքները դիտվել են նոր երևան եկած հանգամանք, և գործը վերաբացվել է»,- ասաց Պողոսյանը՝ հավելելով, որ իրենք սպասում են, որ գործի վերաբացման արդյունքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մասնակցել են դեպքին, և ովքեր հրամայել են դա անել։ Ե՛վ հրաման տվողները, և՛ մասնակիցները»,- ասաց եղբորորդին։

Մեր դիտարկմանը՝ հրաման տվողներ ասելով՝ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Պողոսյանը պատասխանեց. «Այո»։

Ժամանակին Սթիվեն Նյուտոնի վկայությունը թարգմանելու գործում մեծ դեր ունեցած և ամբողջ դատավարությունը լուսաբանած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ լիահույս է, որ այս անգամ արդեն Պողոս Պողոսյանի սպանության գործը լիարժեքորեն կբացահայտվի։ «Ես ավելի քան վստահ եմ, որ քրեական գործի վերաբացումը հանցագործության վերջնական բացահայտման հնարավորություն է։ Նոր երևան եկած հանգամանքներ կան ու դա նշանակում է, որ լավ ուսումնասիրվել է ականատես վկայի հայտարարությունը։ Ես ինքս 2002 թվականին հրապարակել եմ Սթիվեն Նյուտոնի վկայությունը, որտեղ նշվում էր, որ զուգարան է գնացել նաև Պողոս Պողոսյանի ընկերը, որին ևս ծեծել են։ Այնտեղ է եղել նաև Դավիթ Հարությունյանը և այլ մարդիկ»,- ասաց Ալեքսանյանը։

Նրա խոսքերով՝ ինքը ժամանակին ծանոթացել է նաև դատաբժշկական փորձաքննության պատասխաններին, և այնպիսի եզրակացություն է եղել, որ սկզբի մասը կարդալով էլ արդեն ակնհայտ է եղել, որ այդ վնասվածքներով մարդը չէր կարող ապրել։ «Սթիվեն Նյուտոնը ևս մանրամասն նկարագրել է վնասվածքները»,- ասաց իրավապաշտպանը։

Մեր դիտարկմանը՝ այս քրեական գործի վերաբացման արդյունքում պատասխանատուների շրջանակները պե՞տք է արդյոք ներառի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իրավապաշտպանը պատասխանեց. «Թիկնապահները չէին կարող առանց նախագահի հրամանի նման քայլի գնալ։

Հետագայում մենք հասկացանք ու համոզվեցինք դատավարությունից, որ նախագահը չի փորձել ճշմարտությունը բացահայտել։ Անգամ դրանից հետո որևէ մեկը չազատվեց աշխատանքից։ Իսկ թե հիմա ինչ կլինի, թող դատարանը պարզի։ Թող քննությունը պարզի, թե ինչ է եղել, ով է հրաման տվել ու ով է կատարել։ Ապացուցողական բազան, ամեն դեպքում, հուսադրող է, որ կարելի է հանցագործությունը բացահայտել։ Վկաները դեռ կան և Հայաստանում են և կարող են իրականում պատմել այդ ամենը, ինչ այն ժամանակ չէին կարող պատմել»։

Ի դեպ, վերջերս Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով այս գործի հնարավոր վերաբացմանը, նշել էր, որ այն վերաբացվելուց հետո պետք է կարճվի, քանի որ վաղեմության ժամկետի խնդիր կա։ Գխավոր դատախազությունից, սակայն, տեղեկացրին, որ վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված անձանց կողմից առերևույթ կատարված՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: ՀՀ Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, որը ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում