Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բալասանյանը մսխեց իր մարտական հեղինակությունը․ նա լավ կաներ լռեր կամ էլ խոսեր Սերժ Սարգսյանի ժամանակ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հերթական սկանդալային հարցազրույցն է տվել։ Եթե նախկինում Բալասանյանը բավարարվում էր ՀՀ նոր իշխանություններին ուղղված քննադատություններով, ապա իր վերջին հարցազրույցում ուղիղ տեքստով պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության՝ լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը», թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»,- «168 ժամ»-ի հետ զրույցում հայտարարել է Բալասանյանը։

Արցախի նախկին պաշտոնյան Փաշինյանին մեղադրել է նաև, իր իսկ խոսքերով ասած՝ ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ. «Մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները»։

Նույնիսկ նրանք, ովքեր գնահատում են Վիտալի Բալասանյանի ներդրումն Արցախյան պատերազմում, համարում են նրան լավ զինվորական՝ կարծում են, որ Բալասանյանը վերջին տարիների իր քաղաքական գործունեությամբ ու հայտարարություններով ամբողջությամբ փոշիացրեց իր անունն ու հեղինակությունը։ Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի կարծիքով՝ որքան էլ մեծ է վերջինիս ներդրումը պատերազմում, քաղաքականության մեջ վերջինս ընդամենը էժան գործարքների գնացող է եղել։

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ հիշեցնում է 2012 թվականին Վիտալի Բալասանյանի արած հայտարարությունները, երբ վերջինս որպես նախագահի թեկնածու էր առաջադրվել և բավականին մեծ հեղինակություն ուներ։ «Ժողովուրդ, 2007 թվականին մենք բոլորս ձմերուկը կտրել ենք ու տեսել, որ այն խակ է։ Խակ ձմերուկը երկրորդ անգամ կտրելու իմաստը ո՞րն է, նորը կտրեք։ Այդ խակ ձմերուկի թիմակիցը դարձած Բալասանյանը այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում»,-գրում է Գրիգորյանը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ նույնիսկ պատահական չէ, որ Բալասանյանը հերթական աղմուկը բարձրացնում է Պուտինի՝ Երևան այցելության օրը։ Իսկ ընդհանուր առմամբ, ըստ Շիրինյանի, Բալասանյանը լավ կաներ՝ նման հայտարարություններ անելու փոխարեն պարզապես լռեր. «Բալասանյանը վատնում է իր կենսագրությունը։ Նա ցավալիորեն ծառայել է այն շրջանում, երբ Հայաստանում գողապետություն էր։ Հրապարակված փաստերից հետո Բալասանյանն ի՞նչ էր ուզում, որ Սերժն իր ռեժիմով մնա՞ր։ Վարչապետը Միացյալ Նահանգներից հայտարարեց՝ ընտանիքով զբաղվել են Հայաստանի կողոպուտով։ Դրանից հետո պետք է լռեին, ընդհանրապես ոչինչ չխոսեին։ Հիմա ի՞նչ ինֆորմացիայի հիման վրա է Բալասանյանը պնդում, որ Փաշինյանը հակահայկական պրոյեկտ է, ընդ որում՝ հայերեն նախագիծ է, ոչ թե պրոյեկտ»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցածը բառացիորեն հայկական նախագիծ է. «Նախկին ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները վերջերս անընդհատ խոսում են ժողովրդավարությունից, դատարաններից, բայց իրենց խոսելը հիմք կունենար, եթե Սերժի ժամանակ այդ մասին գոնե մեկ անգամ ակնարկ արած լինեին։ Ես իրավունք ունեմ խոսել, իսկ իրենք՝ ոչ։ Եթե Բալասանյանը խոսում է ժողովրդավարությունից, թող խոսեր նաև այն ժամանակ»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ որքան էլ մարդիկ դժգոհեն Նիկոլ Փաշինյանից, նախկին համակարգի վերադարձ չեն ուզում. «Թող ինքը ժողովրդի անունից չխոսա։ Ինքն ու իր մերձավոր միջավայրը փաստորեն չեն ընդունում հայ ժողովրդի համազգային ընդվզումը, նրանք դուրս են գալիս հայ ժողովրդի կամքի դեմ։ Եվ եթե այդպես է, իրենց համոզմունքներն այդպիսին են՝ պետք է առհասարակ քաղաքական բեմից անէանան։ Սերժին հավատարմորեն ծառայածները թող իմանան՝ ապստամբությունը յուրաքանչյուր ժողովրդի սրբազան իրավունքն է»։

Շիրինյանը նշեց. «Թովմա Աքվինացին ասել է՝ ժողովուրդը պարտավոր է ենթարկվել իշխանությանը, որովհետև իշխանությունը աստվածային ծագում ունի, բայց եթե իշխանությունն ապիկար է՝ ժողովուրդն իրավունք ունի պատժել ցանկացած իշխանության։ Ռուսական հեղափոխության համար կուրծք ծեծողները թող այսօր օրինապահություն չխաղան։ «Մերժի՛ր Սերժին»-ը ժողովրդի լոզունգն է եղել, ոչ թե Նիկոլի, իրենք հիմա ժողովրդին են դեմ գնում։ Ինքն ու մնացածները, անտեսելով մայիսի 2-ի ժողովրդական ընդվզումը՝ գնում են հայ ժողովրդի կամքի դեմ»։

Մեր զրուցակիցը հավելեց՝ Բալասանյանի կողմից, որպես զինվորական, ավելի ազնիվ կլիներ, եթե նա կոչ աներ ժողովրդից թալանածը վերադարձնել. «Թող ասեր՝ բերեք այդ գողացած փողը դնենք բանակի զարգացման մեջ, բանակը ոտից գլուխ վերազինենք։ Ես չեմ կասկածում, որ մեկ առ մեկ պետք է պատժվեն, Բալասանյանը կարո՞ղ է ապացուցել, որ չեն արել, ինչո՞ւ է մեղքի տակ ընկնում»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում