Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Դալլաքյանը նշեց, որ Վերին Լարսի խնդիրը օր օրի մեծանալու է, սակայն նշեց. «Ինձ համար անհասկանալի է, որ այս խնդիրը քաղաքականացվում է. սա տեխնիկական խնդիր է, որը լուծելի է»:
Անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարությանը՝ Արթուր Դալլաքյանը նկատեց. «Պետք է հասկանալ մի բան, որ նման ամեն մի հայտարարությունը այդ անցակետում լուրջ ազդեցություն է թողնում: Նման ստից մի հայտարարության համար մեր վարորդները լուրջ խնդիրներ են ունենում»:
Պատգամավորը ՀՀ կառավարությունից խնդրեց օր առաջ հարցին լուծում տալ. «Այսօր հերթը 50 կմ-ի է հասել»:
Մանրամասները՝ տեսանյութում: