Thursday, 25 04 2024
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում

ՀՀ ինքնիշխանությունն անցնում է Վերին Լարսի անցակետով. Արման Բաբաջանյանի առաջարկը

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ Վերին Լարսի անցակետում կայանված բեռնատարներին. «Ռուս մաքսավորների և այլ չինովնիկների ստեղծած արհեստական խոչընդոտների պատճառով մեր հայրենակիցները չեն կարողանում շարունակել իրենց ճանապարհը դեպի Ռուսաստան: Խնդիրը ամեն օրվա հետ խորանում է: Հայ վարորդների պնդմամբ՝ ռուս մաքսավորները ուղղակի կաշառք են պահանջում ուղեբեռը իրենց հայեցողությամբ կշռելու ու սահմանը հատելու թույլտվության դիմաց»:

Պատգամավորի խոսքով՝ Վերին Լարսի խնդիրը խրոնիկական է դարձել. «Այն ունի ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տեխնիկական բնույթի, մանր կաշառակերության հետ կապված երանգներ: Դրա պատճառով մեր տնտեսությունը կորցնում է տասնյակ միլիոնավոր դոլարներ. Վերին Լարսը դարձել է մեր տնտեսության զարգացման արգելակներից մեկը, եթե ոչ՝ ամենագլխավորը»:

Արման Բաբաջանյանը նշեց՝ խնդիրը Ռուսաստանի կողմից օգտագործվում է քաղաքական նպատակներով՝ Հայաստանի նկատմամբ ուղղակի կամ ունուղղակի ճնշումներ գործադրելու համար. «Ցավոք, մինչև հիմա մենք Վերին Լարսի խնդրին ցուցաբերում ենք իրավիճակային մոտեցում և դրանով զբաղվում ենք միայն այն ժամանակ, երբ սահմանակետում խնդիր է առաջանում»:

Պատգամավորը կարծում է, որ Վերին Լարսի հարցն ունի արմատական հայեցակարգային լուծման կարիք. «Քանի որ հարցը վերաբերում է ՀՀ քաղաքական և տնտեսական անվտանգությանը և ուղղակիորեն առնչվում է մեր ինքնիշխանությանը: Այո, ՀՀ ինքնիշխանությունն անցնում է Վերին Լարսի անցակետով, և ցավոք, այն պարբերաբար ոտնահարվում է մի դեպքում՝ ռուս մաքսավորի լկտիության, մեկ այլ դեպքում՝ Ռուսաստանի բարձր ղեկավարության կայացրած քաղաքական որոշման պատճառով»:

Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ խնդիրը չի կարող լուծվել իրավիճակային քայլերով, անհրաժեշտ են խորքային, սկզբունքային, հայեցակարգային և ի վերջո՝ ռազմավարական լուծումներ, որոնք վերջ կդնեն այդ անցակետից Հայաստանի միագիծ կախվածությանը:

Պատգամավորն առաջարկեց լուծումներ. «ՀՀ-ն պետք է անհապաղ ստեղծի պետական կոնսորցիում Հայաստանից դուրս նավահանգստային ենթակառույց տերմինալ ձեռք բերելու համար: Այդ ճանապարհով, ի դեպ, գնացել են Ղազախստանը, որը ձեռք է բերել Բաթումի նավահանգիստը, և Ադրբեջանը, որը ձեռք է բերել Փոթիի նավահանգիստը: Սա մեր ցամաքային կապը դիվերսիֆիկացնելու միանգամայն տեսանելի հեռանկար է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում