Չնայած հորդառատ անձրևին՝ հոկտեմբերի 1-ին հարյուրավոր մարդիկ էին եկել «Լենկոմ» մոսկովյան թատրոնի մոտ, որտեղ չորս ժամ շարունակ տեղի էր ունենում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովին հրաժեշտի արարողությունը: Ռեժիսորին վերջին անգամ ճանապարհել են ծափահարություններով՝ տեղեկացնում է TASS-ը:
Մալայա Դիմիտրովկա փողոցը, որտեղ գտնվում է «Լենկոմ»-ը, փակված էր: «Շնորհակալություն, Մարկ Անատոլևիչ, բրավո»,-բացականչում էին բազմությունից: Մարկ Զախարովին հրաժեշտ տալու էին եկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին, Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը, Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինը, «Մոսֆիլմ»-ն գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, մոոսկովյան թատրոնների գեղարվեստական ղեկավարներ Գալինա Վոլչեկը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Մաշկովը, Եվգենի Միրոնովը և ուրիշներ: Քաղաքացիական հոգեհանգստի սկսվելուց առաջ Զախարովի հիշատակին լռության րոպե էր հայտարարվել: Թատրոնից սգո թափորը կուղևորվի «Նովոդևիչիե» գերեզմանատուն, որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը: Մարկ Զախարովը հողին կհանձնվի Լեոնիդ Բրոնևոյի, Ստանիսլավ Գովորուխինի և Օլեգ Տաբակովի շիրիմների կողքին: Մարկ Զախարովը մահացել է սեպտեմբերի 28-ին կյանքի 86-րդ տարում: