Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները: ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հայտարարեց. «Ախալքալաքում սնկի նման աճում են կազինոները, որոնց հիմնական հաճախորդները հարևան Արդահանի շրջանի թուրքերն են և երիտասարդ ջավաքցիները, որոնք քամուն են տալիս դառը քրտինքով աշխատած գումարները»:
Նրա խոսքով՝ այս երևույթը էապես նպաստում է տարածաշրջանի հայաթափմանը: «Ջավախքում ամեն մի կազինոյով կամ հասարակաց տնով նոր հնարավորություն է ստեղծվում պանթուրքիզմի տարածման համար, որը համաշխարհային չարիք է»,- ասաց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: