Երևանում, որտեղ այսօր ընթանում է Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստը, ռուսական պատվիրակությանը՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, ARM 007 համարանիշով ավտոմեքենա են տրամադրել:
Ռուսաստանի ղեկավարը նախընտրել է տեղաշարժվել իր մոսկովյան համարանիշներով Aurus-ով, իսկ «Ջեյմս Բոնդի արտոնություններից» օգտվել են պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու երկրի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը Եվրասիական տնտեսական միության կառուցվածքն արդյունավետ էր անվանել: