ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ զրույցում ևս լրագրողները հետաքրքրվել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծով և հարցրել, թե արդյոք խմբակցությունը կողմ է այդ գործընթացին: Աբովյանի խոսքերով՝ հարցը դիտարկում են իրավական տիրույթում, քաղաքական բաղադրիչներ չկան: Նա տեղեկացրել է՝ երբ ավարտեն իրավաբանների հետ քննարկումները, որոշում կկայացնեն: