Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստից առաջ, պատասխանել է վրացական հեռուստաալիքի թղթակիցի հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրագրողը հարցրել է, թե Ռուսաստանը երբ կսկսի կատարել 2008-ին ստանձնած պարտավորությունները:
«Մենք միշտ կատարում ենք»,- պատասխանել է Պուտինը:
Ավելի վաղ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ երկիրը պետք է փորձի երկխոսել Ռուսաստանի հետ: