Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Հակահեղափոխության վտանգը մնում է Արցախում. Նիկոլ Փաշինյանն իր սխալներով «լեզու դրեց» դրա ջատագովների բերանում

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը Արցախում տեղի իշխանությունների հետ մասնակցել է Արցախի թեմի հիմնադրման 30-ամյակին։ Լուրը հաստատել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ նշելով, որ ինքն է հրավիրել Վանեցյանին, որովհետև վաղուց է ճանաչում նրան, իր ընկերոջ զավակն է:

Վանեցյանի հրաժարականից և դրան հաջորդող իրադարձություններից հետո նրա այցելությունն Արցախ խիստ ուշագրավ է։ Վերջինս ավելի կոնկրետ ոչ թե հրաժարական է տվել, այլ հեռացվել է վարչապետի պահանջով, քանի որ, ըստ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների մեկնաբանության, նրա գործունեությունը Փաշինյանին չի բավարարել։ Իսկ արդեն հեռացումից հետո փոխադարձ մեղադրանքները ու ինչ-որ տեղ նաև սպառնալիքները բոլորովին այլ բան են ուրվագծում, ընդհուպ փորձագետները խոսում են հակահեղափոխության վտանգի և դավադրության մասին։ Այս ֆոնին Վանեցյանի այցելությունը նախ՝ Մոսկվա, ապա նաև Արցախ՝ բավականին հետաքրքիր է։

Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց՝ այլևս ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի թաքցնում. «Բոլորն էլ աշխատում են բաց, պարզ ու թափանցիկ։ Նոր բան չեմ ասելու, նույն կարծիքիս եմ՝ հակահեղափոխությունը միշտ էլ Արցախում է եղել։ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո ընդհանրապես մատը մատին չխփեց ոչ միայն, որ հեղափոխությունը շարունակվի նաև Արցախում ու այնտեղ ևս հաստատվի ժողովրդի իշխանություն, այլև Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը չամրագրեց նաև Հայաստանում»։

https://www.lragir.am/wp-content/uploads/2019/04/1478557495.jpg

Բադասյանն ընդգծեց. «Ես այն համոզման եմ, որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության ճիշտ Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումով, և ինքը մատը մատին չի տվել Սահմանադրության փոփոխության համար։ Այսինքն՝ հեղափոխության ոգին չի երևում։ Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է կադրային կոպիտ սխալներ, չի կատարում մի շարք քայլեր, որոնք տրամաբանորեն պետք է կատարեր. դրանք են՝ նախկին ռեժիմին քաղաքական գնահատական տալը, այն քայլերը, որ մեզ պետք է դուրս բերեր ԵԱՏՄ-ից կամ այնտեղ արժանապատիվ տեղ ունենալու, ոչ թե ներկայիս ստրկական վիճակը։ Պուտինը հիմա ո՞ր Հայաստան է գալու՝ ժողովրդի կատարած հեղափոխության, բայց այն չամրագրա՞ծ Հայաստան։ Տեսեք՝ նա իր միակ հավատարիմ դաշնակցի ճանապարհը Լարսում փակել է ու դրանով աջակցում է ՀՀ նախկին իշխանություններին։ Նա ԵԱՏՄ-ի գազային, էլեկտրացանցերի սեփականաշնորհման պայմանագրերը ձեռք է բերել նախկինների օրոք ու հիմա ուզում է շարունակել թալանը։ Հունվարի 1-ից հետո մի շարք ապրանքների մաքսերը կբարձրանան հօգուտ Ռուսաստանի բյուջեի և ի թալանս Հայաստանի»։

Այս վիճակի պատասխանատուն, ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանն է. «Ինքն իր սխալներով լեզու է դրել հեղափոխության հակառակորդների բերանում։ Իմ հորդորն է՝ երբեք ուշ չէ սկսել հեղափոխության հաղթանակի ամրագրում։ Նա պետք է աշխատի ոչ թե նրանց հետ, ում հետ աշխատում է այսօր, այլ իր թիմակից դարձնի հեղափոխության բոլոր նվիրյալներին ու ոչ թե հեղափոխությունից հետո ի հայտ եկածներին։ Իր շուրջը հավաքված ոչ պրոֆեսիոնալները, անփորձները այս ընթացքում չկարողացան ամրագրել հեղափոխությունը, հակառակը՝ վնասեցին հեղափոխությունը, ավելին՝ վտանգեցին այն։ Իմ հորդորն է, խնդրանքը, եթե պետք է՝ աղաչանքը, պաղատանքս է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն հայ ազգի պետք է գիտակցի բոլոր մարտահրավերների խորությունը ու չխաղա հայ ժողովրդի ճակատագրի հետ ու ձեռնամուխ լինի հեղափոխության ամրագրմանը։ Մենք պատրաստ ենք այդ հարցում լինել հայ ժողովրդի ծառան, ռևանշիստները չպետք է գլուխ բարձրացնելու հնարավորություն ունենան, այս բոլոր երևույթները հենց դրա մասին են խոսում»։

Վահան Բադասյանն այս կոնտեքստում նկատի ունի նաև Արթուր Վանեցյանին, նրա այցելությունները ու սպասվող քայլերը։ Ըստ նրա՝ հակահեղափոխության ջատագովները կարող են լինել հենց իշխանություններից անջատվածները. «Իմ ասած բառերը հենց նրանց են ուղղված, ամեն մեկն իմ խոսքերն իր վրա կվերցնի։ Նիկոլ Փաշինյանը շատ սխալ կադրային քաղաքականություն է վարել։ Կարող եմ ասել, որ այսօր իշխանության ներսում նվիրյալներ չկան։ Խոսքս վերաբերում է ողջախոհ նվիրյալներին, ովքեր կային այս պայքարի մեջ, բայց իր թիմում չէին։ Մարդիկ հեղափոխության ջատագով են եղել, բայց ինքը նրանց հետ չի աշխատում։ Հակառակը՝ Նիկոլ Փաշինյանն աշխատեց նախկին համակարգի կադրերի հետ, այնպիսի մարդկանց, ինչպիսիք են՝ Հունան Պողոսյանը, Վալերի Օսիպյանը, ինչու չէ՝ նաև Վանեցյանը։ Նրանք հին ռեժիմի անքուն պահակներն էին, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը նրանց վերցրեց ոչ միայն աշխատանքի, այլև դարձրեց առանցքային ու հիմնական թիմակիցներ։ Ահա այդ սխալների պատճառով էլ այսօր այս իրավիճակն է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում