Առեւտրի ոլորտում երկրների միջեւ սրվող հակասությունները եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իջեցրել Է առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար: Այդ մասին ասված Է ԱՀԿ-ի մամուլի տեղեկագրում, որը հոկտեմբերի 1-ին հրապարակվել Է Ժնեւում:
«Լարվածության սաստկացումն առեւտրի բնագավառում եւ գլոբալ տնտեսության զարգացման դանդաղումը հանգեցրել են այն բանին, որ ԱՀԿ-ի տնտեսագետները կտրուկ իջեցրել են առեւտրի աճի կանխատեսումները 2019 եւ 2020 թվականների համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ներկայում ապրանքների առեւտրի ծավալի աճը 2019 թվականին սպասվում Է 1,2 տոկոսի մակարդակում, թեեւ ապրիլին կանխատեսումը կազմել Էր 2,6 տոկոս: 2020 թվականի համար ԱՀԿ-ն սպասում Է 2,7 տոկոս աճ այն դեպքում, երբ ապրիլին 3 տոկոս աճ Էր կանխատեսվում:
ԱՀԿ-ին տնտեսագետներն ընդգծում են, որ առեւտրի աճի տեմպերի հետագա նվազման ռիսկը «մնում Է բարձր», եւ 2020 թվականի համար կանխատեսումները «կախված են աշխարհում ավելի նորմալ առեւտրական հարաբերություններին վերադառնալուց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: