Իռլանդիան կստանա հակաճգնաժամային օգնություն` խիստ խնայողության ծրագրի փոխարեն: Այսպիսի որոշում է ընդունվել կիրակի երեկոյան` Եվրամիության 27 երկրների ֆինանսների նախարարների տեսահամաժողովի ընթացքում:
Նրանք բոլորը ԵՄ Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարների խորհրդի անդամներ են (ECOFIN-Council of Economics and Finance Ministers), իսկ եվրոգոտու երկրները ներկայացնող 16 նախարարները ձևավորում են Եվրախումբը: Ըստ Եվրախմբի ու ECOFIN-ի ամփոփիչ համատեղ հայտարարության տեքստի` Իռլանդիայի օգնության փաթեթը կձևավորվի երեք հիմնական աղբյուրներից` ԵՄ-ի հակաճգնաժամային օգնության մեխանիզմ, ԱՄՀ-ի միջոցներ ու ԵՄ-ի առանձին պետությունների երկկողմ փոխառություններ: