Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պայթյունն անխուսափելի է․ Արթուր Վանեցյանի չվնասազերծված ականը․․․

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը երեկ բարձրաձայնեց մի խնդրի մասին, որը ոչ միայն լուծում չի ստանում այլև կարող է հերթական ծանր հարվածը հասցնել հայկական ֆուտբոլի հեղինակությանը: Խոսքը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարների մասին է, որոնք բառի բուն իմաստով որոշում են չեմպիոնության հարցը: «Ինչպես գիտեք, վերջերս Արտակ Սիմոնյանը վերսկսել էր աշխատանքը Հայաստանի առաջնությունում, և մենք հայտնել էինք մեր մտահոգությունն այդ հարցով: Հիշողություններում դեռ թարմ է նախորդ մրցաշրջանում տեղի ունեցածը, երբ կողմնակալ մրցավարությունը ջուրը գցեց մեր ակումբի մեկ տարվա աշխատանքը: Կարծում եմ՝ դա արտահայտվում է ամբողջ առաջնության վրա: Օրինակ՝ դրանից հետո մեր թիմի մի քանի խաղացողներ հրաժարվել էին երկարաձգել պայմանագրերը՝ նշելով, որ Հայաստանի առաջնությունում իրենց թույլ չեն տա դառնալ չեմպիոն, և իմաստ չունի մնալ այստեղ, քանի որ չեմպիոնը չի որոշվում խաղադաշտում: Լսել եմ շատ կարծիքներ, որ դա ոչ թե մրցավարական սխալ էր, այլ՝ կոռուպցիա: Դա միակ դեպքն էր, երբ մենք խնդրեցինք փոխել մրցավարին, սակայն մեզ մերժեցին:

Ֆեդերացիան հայտարարեց, որ անցկացվելու է հետաքննություն, սակայն մեզ ոչ մի անգամ չհրավիրեցին և չհայտնեցին արդյունքների մասին: Ինձ ասել էին, որ նա մեկ տարի չի սպասարկելու խաղեր, սակայն նա արդեն վերադարձել է աշխատանքի: Ֆեդերացիան իր այդ քայլով ընդգծեց, որ իրենց ամեն բան գոհացնում է, և ոչինչ փոխել պետք չէ: Կարծում եմ՝ մրցավարությունն այն կարևոր օղակն է, որը արդար մրցումը կարող է վերածել ոչ ֆուտբոլային էմոցիաների: Դա շատ է անհանգստացնում մեզ: Եթե եղել է հետաքննություն, ապա ցանկանում ենք ծանոթանալ դրան, որպեսզի ունենանք բողոքարկելու հնարավորություն: Իմ կարծիքով, ֆուտբոլում որևէ բան փոխելու համար պետք է լուրջ աշխատանքներ տանել: Եթե իմ նշած հարցերով ոչինչ չփոխվի և կրկնվի նախորդ մրցաշրջանի պատկերը, ապա մենք կմտածենք առաջնությունից դուրս գալու մասին»,- ասել էր Սողոմոնյանը: Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի նախորդ առաջնությունում հենց Արտակ Սիմոնյանն էր «Փյունիկին» զրկել չեմպիոնությունից ոսկե մեդալ պարգևելով «Արարատ-Արմենիային»: Այն ժամանակ ՀՖՖ-ն հայտարարեց Սիմոնյանի որակազրման մասին, բայց այսօր այս անձը վերսկսել է սպասարկել հայաստանյան ֆուտբոլի կարևորագույն մրցաշարի հանդիպումները:

Տեղի ունեցածը թերևս կարելի է նկարագրել մեկ բառով՝ աբսուրդ: Մի թե կարելի էր տխրահռչակ այս մրցավարին մեծ հնչեղություն ստացած սկանդալից մի քանի ամիս անց շարք վերադարձնել: Սա մոտավորապես նույնն է երբ անմեղ մարդուն ազատազրկման դատապարտած դատավորը պատժի ենթարկվելու փոխարեն մի քանի անց նորից սկսկի դատական նիստեր վարել խաղալով ճակատագրերի հետ: Պարզապես հետաքրքիր է, ինչպիսի հանրային արձագանք էր ակնկալում ֆուտբոլի ֆեդերացիան երբ Սիմոնյանին «առաջ էր բրդում»: Սիմոնյանն այն ամենավտանգավոր ականն էր, որը պետք է անհապաղ վնասազերծվեր անձամբ ՀՖՖ-ի նախագահ Արթուր Վանեցյանի կողմից: Սա այն դեպքն է երբ ՀՖՖ-ի նախագահի միջամտությունն ուղղակի անխուսափելի էր, քանզի վտանգված է մեր ֆուտբոլի հեղինակությունը: Ու քանի դեռ Սիմոնյանը առաջնությունը սպասարկող մրցավարների շարքում է, ականի պայթյունն ուղղակի անխուսափելի է: Սողոմոնյանը երեկ նշեց նաև, որ լիովին աջակցում է Երևանի «Ուրարտու» (նախկին «Բանանց») ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցի հայտնի որոշմանը, որը ևս մեծ աղմուկ էր բարձրացրել: Հայաստանի գավաթի նախորդ խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բանանցը», Ջևան Չելոյանցի որոշմամբ, Վանաձորում հրաժարվել էր խաղալ «Լոռիի» հետ՝ դեմ լինելով խաղին նշանակված մրցավարին։

«Բոլորը հիշում են, որ նախորդ մրցաշրջանում Ջևան Չելոյանցն իր թիմին թույլ չտվեց խաղադաշտ դուրս գալ գավաթային խաղում: Դա այն ժամանակ անակնկալ էր մեզ համար, բայց, հիմա վերլուծելով իրավիճակը, հասկանում եմ, որ նա ճիշտ քայլ է կատարել: Նա, գիտակցելով, որ այլ ճանապարհով հնարավոր չէ ցուցադրել առկա խնդիրները, զոհաբերեց իր ու իր թիմի շահերը: Անկեղծ կասեմ, շատ եմ զղջում, որ այն ժամանակ մենք չաջակցեցինք պարոն Չելոյանցին, ես լիովին աջակցում եմ նրան: Կածում եմ՝ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել՝ միայն միասնական լինելով: Եթե մի քանի ակումբներ բոյկոտ հայտարարեն և նշեն, որ չեն խաղա, եթե մրցավարությունը վերածվում է ինտրիգների, ապա դա կստիպի լսել մեզ ու ընդառաջել:Ինչ վերաբերում է մրցավար Արտակ Սիմոնյանի վերադարձին, ապա այսօր մեր դիրքորոշումը ևս այդպիսին է: Մենք չենք տեսել հետաքննությունը և չենք ունեցել մեր կարծիքն արտահայտելու հնարավորություն, և եթե Արտակ Սիմոնյանը նշանակվի մեր խաղի մրցավար, ապա մենք նույնպես խաղադաշտ դուրս չենք գա: Ես մարզիչին կխնդրեմ թիմին հանել դաշտից: Ամեն դեպքում, ցանկանում ենք խաղալ մրցակցի հետ, այլ ոչ թե մրցավարի»,- նշել էր Արթուր Սողոմոնյանը:

Հասկանում ենք, որ ունենք բարձրակարգ մրցավարների կարիք և խնդիրը լուծելու համար ժամանակ է հարկավոր: Բայց դա չի նշանակում, որ առաջնության սկանդալային ավարտից կարճ ժամանակ անց կարելի է կրակի վրա յուղ լցնելով՝ բորբոքել կրքերն ու վտանգել առաջնության բնականոն ընթացքը: «Փյունիկը» մեր այն ակումբներից է, որը վերջին շրջանում զգալի վերելք է արձանագրել եվրոպական ասպարեզում բարձր պահելով հայկական ֆուտբոլի պատիվը: Ակումբն ունի ակադեմիա, ենթակառուցվածքներ, կատարվում են լուրջ ներդրումներ: Այսինքն ի դեմս «Փյունիկի»՝ ունենք լուրջ պոտենցիալ: Բայց արի ու տես, որ նշված արգումենտները բավարար չեն բնականոն հունով առաջ շարժվելու համար: «Փյունիկի» ղեկավարության մտահոգությունն, իսկապես մտահոգիչ է ֆուտբոլի զարգացման համար

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում