Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Աուգսբուրգ»-ից կրած պարտությունը:
Գերմանիայի Բունդեսլիգայի չեմպիոնի տիտողսը վաղաժամկետ նվաճած «Բավարիա»-ն պարտություն չէր կրել ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
«Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց չկարողանք հաջողությամբ իրացնել գոլային պահերը: Սարսափելի ոչինչ չի կատարվել: Մենք ցանկանում ենք հաղթել բոլոր խաղերում և ակնհայտ էր, որ մենք ջանք չենք խնայում: Պարզապես չստացվեց»,- Կրոսի խոսքերը մեջբերում է «Բավարիա»-ի մամլո ծառայությունը:









































