Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Այսօր պատմական օր է Հայաստանի Հանրապետությունում. սրանք իմ բառերը չեն, միջազգային մամուլն է արձագանքում: ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները, Սինգապուրի վարչապետը և Իրանի ու Մոլդովայի ղեկավարներն են ժամանել Հայաստան»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տարածքը փորձում է դառնալ համաշխարհային առևտրային ցանցի մի կարևորագույն մաս. «Մենք առաջնորդության խնդիր ենք դրել ԵԱՏՄ շրջանակներում»:
Նա նշեց, որ Հայաստանում տնտեսական հրաշքը շատ իրատեսական է. «Հրաշք ասելով նկատի ունենք այնպիսի արագություն և որակ, որը ստանդարտից դուրս է»:
Մանրամասները՝ տեսանյութում: