Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը լրագրողների հետ հանդիպմանը խոսել է նաև ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիայի» և վերջինիս գործունեության մասին:
««Արարատ-Արմենիան» ոչինչ չի արել Հայաստանում՝ չի կառուցել գոնե մեկ խաղադաշտ, չեն տեղադրել լուսարձակներ, ակադեմիա չեն հիմնադրել: Ոչինչ չեն արել, միայն թիմ են հավաքել: Ինչ ճիշտ է, դա ճիշտ է»,- նշել է Չելոյանցը:
Չելոյանցը նաև կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի առաջնությունը սպասարկող մրցավարներին, մասնավորապես ասելով․ «Այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, բայց հարցն այն է, թե երբ է սխալվում մրցավարը: Բոլորս էլ կարող ենք սխալվել, բայց երբ մրցավարները կաշառք են վերցնում կամ որևէ մեկի պատվերով սխալներ են թույլ տալիս, սա աններելի է: Շատ կարևոր է՝ այս ամենին ուշադրություն դարձնելը: Դեպք գիտեմ, երբ մրցավարին կաշառքը ձեռքին «բռնել են», բայց նա մինչ օրս շարունակում է դատել»: