Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Մարզպետների ինստիտուտը ես անվանում եմ քաղաքական դեսանտի ինստիտուտ. տարիներ շարունակ մարզպետները ընտրել են համայնքապետեր, պարտադրել են համայնքներին, և այդ համայնքապետերի միջոցով մարզպետները միշտ եղել են ՀՀ մարզերում քաղաքական դրության տերն ու տիրականը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նրա խոսքով՝ 2018-ից հետո շատ երևույթներ իներցիայով շարունակվում են. «Շարունակվում են նաև այս ինստիտուտի քաղաքական վերահսկողության գործառույթները»:
Անի Սամսոնյանը հավելեց նաև, որ այս նախագիծը ուշացած է:
«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը, քանի որ այս միջնորդ օղակը միշտ մահակ է դարձել համայնքի ղեկավարների գլխին»,- հայտարարեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում: