Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իրանի նոր առաջարկը Հայաստանին

Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունն ու պատրաստ է աշխատել նոր կառավարության հետ տարբեր ուղղություններով գործակցությունը խորացնելու համար: Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա ինչպես հայտնի է Փաշինյանի հրավերով Երևան է ժամանել ԵՏՄ Վեհաժողովին մասնակցելու համար՝ հյուրի կարգավիճակով: Վեհաժողովից առաջ տեղի ունեցած երկկողմ հանդիպմանն Իրանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են երկկողմ գործակցության ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր, խոսել Պարսից ծոց Սև ծով տարանցիկ միջանցքի մասին, որ դեռևս 2016 թվականից Հայաստանին առաջարկում է Թեհրանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է այդ ուղղությամբ քայլերի պատրաստակամության մասին, նշելով, որ Հայաստանի համար դա ռազմավարական կարևորություն ունեցող հարց է: Փաշինյանը միաժամանակ նշել է, որ Իրան-Հայաստան հարաբերությունը պետք է զերծ լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից, քանի որ այն հույժ կարևոր նշանակություն ունի հարևան երկու պետությունների համար:

Հայաստանի վարչապետը անշուշտ նկատի ունի իրանյան միջուկային ծրագրի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, որի կապակցությամբ Հայաստանն իհարկե հարաբերվում է ԱՄՆ հետ, բացատրելու համար, որ Իրանի հետ հարաբերությունը չի վտանգում միջազգային կայունությունն ու անվտանգության համակարգը, այլ թերևս հակառակը՝ Իրանը օգտակար գործոն և աջակից է Հայաստանի համար արցախյան գոտում կայունության և անվտանգության հարցում, ինչը ռեգիոնալ և միջազգային անվտանգության կարևորագույն օղակ է:

Իհարկե հայ-իրանական երկխոսությունը մշտապես եղել է բավականին առատ՝ նախագծերի և ուղղությունների թվարկման առումով, սակայն գործնական առումով դրանք ավելի շատ մնացել են խոսակցության մակարդակում և այստեղ իհարկե մեկ այլ «աշխարհաքաղաքական» գործոն էլ կա՝ Ռուսաստանի խանդը: Հայաստանին հաջողվո՞ւմ է ան հաղթահարել և ավելի ինքնիշխան լինել Իրանի հետ աշխատանքում: Սա մի հարց է, որի պատասխանը թավշյա հեղափոխությունից հետո դեռ պետք է ստանալ, թեև այդ առումով իհարկե իրավիճակ փոխվել է ոչ միայն հեղափոխությամբ, այլ դեռևս ապրիլյան քառօրյայից հետո: Այդուհանդերձ, հիմնարար հարցերի պատասխանը կլինի հայ-իրանական գործակցության նոր առարկայական դրսևորումների տեսքով, նոր ծավալի և մասշտաբի տեսքով:

Ողջունելի է, որ երկու կողմը այդ առումով դրսևորում են տպավորիչ հռետորաբանություն, որին պետք է հաջորդեն նույնքան կամ համարժեք տպավորություն թողնող գործնական քայլեր: Իսկ երևանյան հանդիպման մի առանձնահատկություն է թերևս այն, որ հայ-իրանական երկխոսության հռետորաբանության մեջ կարծես թե առաջին անգամ շոշափվում է արդիական, այլընտրանքային էներգետիկայի նկատմամբ Իրանի հետաքրքրությունը: Նախագահ Ռոհանին հայտարարել է, թե Թեհրանը պատրաստ է աշխատել Երևանի հետ գազի, նաև քամու և արևի էներգիայի արտադրության ուղղություններում: Դա գործնականում նոր առաջարկ է, ուղղություն, որ նախկինում կարծես թե չի նշմարվել հայ-իրանական օրակարգում: Իսկ այստեղ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ և տեխնոլոգիական ուղղության մասին է: Ըստ այդմ, դրանով փաստացի ստեղծվում է հայ-իրանական գործակցությունը նոր իրողությունների պայմաններում չափելու ևս մի նշաձող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում