Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Ովքե՞ր են մտնելու մարզային խորհուրդների մեջ: Ավելի ճիշտ չի՞ լինի, որ մարզպետները լինեն ընտրովի մարմիններ»,- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե ճիշտ չի՞ լինի արդյոք, որ դպրոցներն անցնեն համայնքային ենթակայության տակ:
Մանրամասները՝ տեսանյութում: