Պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, որ Մարտի մեկի գործով շուրջ 200 հոգու մեղադրանք կառաջադրվի.«Մարտի մեկի գործով, կարծում եմ, մոտ երկու հարյուր հոգի կընդգրկվեն: Երբ շրջանն ավելի է լայնանում, այդ շրջանի մեջ ավելի շատ մարդիկ են հայտնվում, որոնք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել և քննությունը պետք է ցույց տա իրենց առնչության մեջ հանցավոր դրսևորումներ եղել, թե ոչ»,- ասաց պատգամավորը: