ԱՄՆ Արկանզաս նահանգում բանտի ղեկավարությունը չի կարողանում գտնել դատապարտյալին, որը իր պատիժն է կրում սպանության համար և արդեն մեկ անգամ կարողացել է փախչել ուղղիչ հաստատությունից՝ բանտի վերակացուի համազգեստը հագնելով, հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Արկանզաս նահանգի ուղղիչ գաղութի դեպարտամենտը հաստատել է, որ պահակախումբը չի կարողացել հայտնաբերել 49-ամյա դատապարտյալ Քալվին Ադամսին, որը ցմահ ազատազրկման է դատապարտված առանց ժամկետից շուտ ազատվելու իրավունքի: Բանտի ներկայացուցիչ Դինա Թայլերը հայտարարել է, որ ղեկավարությանը հայտնի չէ, թե արդյոք Ադամսը կկարողանար լքել բանտի տարածքը:
Ադամսն իր հանցակից ընկերոջ հետ փախել էր ուղղիչ հաստատությունից 2009 թվականին, այդ ժամանակ նրանք լքել էին բանտի տարածքը վերակացուների համազգեստով և չորս օր թաքնվել էին ոստիկանությունից: Փախուստի համար Ադամսին ևս 6 տարվա ազատազրկման էին դատապարտել: