Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում «Վոլֆսբուրգ»-ի նկատմամբ տարած կամային հաղթանակը:
«Լևանդովսկին հսկայական առաջընթաց է ապրել: Մյուս ֆուտբոլիստները նույնպես կշարունակեն աճել: Այսօր կարևոր հաղթանակ տարանք: Թիմը կամք դրսևորեց Չեմպիոնների Լիգայում կրած պարտությունից հետո: Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղում մեծ ուժեր էինք ծախսել, այդ պատճառով առաջին խաղակեսը չկարողացանք լավ անցկացնել»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մադրիդում «Բորուսիա»-ն պարտվել էր 0:3 հաշվով: «Ռեալ»-ի դեմ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 8-ին Դորտմունդում:








































