Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի կարծիքով՝ պահանջ դնելով, որ մարզպետը վերջին 4 տարին պետք է լինի ՀՀ քաղաքացի, մենք բացառում ենք այն մարդկանց ներգրավմանը պետական կառավարման մեջ, ովքեր Հայաստան են վերադարձել հեղափոխությունից հետո և նոր են քաղաքացիություն ձեռք բերել: «Այս պարագայում մենք շարունակում ենք այն մոտեցումը, որ որդեգրված է եղել նախկինում»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: