Չինաստանը հոկտեմբերի 1-ին ՉԺՀ-ի կազմավորման 70-ամյակի կապակցությամբ Պեկինում կայացած զորահանդեսում առաջին անգամ ներկայացրել Է DF-41 միջմայրցամաքային նորագույն բալիստիկ հրթիռը: Այդ մասին իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ենթադրվում Է, որ այն հանդերձված Է բաժանվող գլխամասով, որը ներառում Է անհատական նշանառության 10-ից մինչեւ 12 միջուկային բլոկ: Ըստ տարբեր գնահատումների՝ DF-41 առավելագույն հեռահարությունը կազմում Է մոտավորապես 14 հազար կիլոմետր:
Չինաստանի ժողովրդաազատագրական բանակը, ի թիվս այլ զինատեսակների, առաջին անգամ ցուցադրել Է նաեւ CJ-100 նորագույն գերձայնային ռազմավարական թևավոր հրթիռը: Ինչպես ավելի վաղ գրել են չինական ԶԼՄ-ները, այն կարող Է կիրառվել լավ ամրացված թիրախների և ստորգետնյա բունկերների ոչնչացման համար: