Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Անտաղանդ դերասաններ ու տաղանդավոր գողեր

Ի՞նչ է կատարվում Հայաստանում, ի՞նչ խմորումներ են ընթանում իշխանության օղակներում, միջանցքներում: Շատերն են փորձում բարդ պատասխաններ գտնել, թե ինչ է կատարվում իշխանության մեջ: Իսկ այն, ինչ կատարվում է երկրում վերջին օրերին ընդամենը հաց և տեսարաններ պարզ բանաձևի դրսևորումն է: Հաց չկա՝ քիչ է, ուզողները շատ են, արտագաղթի տեմպերը հացի նվազմանը զուգահեռ չեն ավելանում՝ հացը ամեն դեպքում ավելի արագ է նվազում, հետևաբար նաև ուտող և ուզող բերաններն են ավելանում:

Իշխանությունը խնդիր ունի զբաղեցնելու այդ բերանները, որ հաց չուզեն: Ինչպե՞ս զբաղեցնել: Կա դեռևս դարերից եկող համաշխարհային բանաձև՝ հաց և տեսարան: Եթե հաց չկա, ուրեմն տեսարաններ, որպեսզի հացի համար բացված բերանը այդպես էլ բաց մնա տեսարաններից՝ մարդկանց մոռացնել տալով հացի մասին: Իսկ կուլիսներում շարունակում են «լափել» պետության փողերը, որովհետև «լափի» ժամանակաշրջանի ավարտը դրսևորող միակ առարկայական ցուցիչը ոչ թե տաղանդավոր դերասանների ի հայտ գալն է Ազգային ժողովում կամ կառավարությունում, ոչ թե փոխադարձ մերկացումներն են, թե՝ դու օֆշորագող ես, իսկ դու էլ դիզելագող, այլ այդ ամենի իրավական շարունակությունը, հետաքննությունը, բացահայտումը, ապացուցումը և դատավճիռը:

Այ, երբ դերասաններից որևէ մեկը հայտնվի ճաղերից այն կողմ, դա արդեն հիմք կտա հասարակությանը եթե ոչ բացականչելու, ապա գոնե մտածելու՝ «հավատում» ենք: Այլապես Ստանիսլավսկի լինել պետք չէ՝ տեսնելու համար, թե որքան անհամոզիչ են խաղում իրենց դերերը բոլորը, և որքան անիմաստ ու թանկ է հասարակությունը վճարում այդ թատրոնի համար՝ միլիարդ դրամներ, որոնք կարող էին շատ ավելի կարևոր բաների վրա ծախսվել:

Հասարակությունն ամբողջությամբ չէ, որ գիտակցում է, թե ինչքան թանկ է վճարում այդ թատրոնի համար, որ մատուցում են պրոֆեսիոնալիզմից չափազանց հեռու մակարդակով: Համենայնդեպս՝ նկատելի է, որ չնայած թատրոնի և թալանի ակներևությանը, հասարակական ճնշումն այդ իմաստով իշխանության վրա բավարար չէ: Հասարակությունը ծանոթանում է, տեղեկանում, զայրանում, բայց ընդհանուր առմամբ արդեն որևէ նոր բան այդ ամենի մեջ չտեսնելով՝ ձեռքը թափ է տալիս, թե՝ դա ի՞նչ նորություն է, մի՞թե գաղտնիք է, որ բոլորն անխտիր թալանում են ու լափում:

Մինչ այդ պահը հասարակությունն իրավացի է, իսկ ձեռքը թափ տալուց հետո սկսվում է սխալը, որովհետև թալանը կշարունակվի այնքան, քանի դեռ ձեռք թափ տալը վերջին գործողությունն է, որ անում է հասարակությունը: Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այստեղ հարկավոր է հանրային ինքնակազմակերպման մեխանիզմ: Սովորաբար դա քաղաքական ուժերն են, սակայն նրանք կոկորդ են պատռում ընտրությունների ժամանակ, իսկ ընտրություններից հետո բացում են կազինոներ և եկեղեցիներում իրականացնում են կոլեկտիվ աղոթքներ՝ հասարակությանը թողնելով սեղանների թերմացքը և երևի թե հետո դիտելով ու մտածելով, թե ինչպես այդ պատկերը օգտագործեն անհրաժեշտության դեպքում:

Հետևաբար՝ հրամայական է հասարակության ինքնակազմակերպման նոր մեխանիզմների առկայությունը, որովհետև եթե դրանք չկան, վերջ չի լինելու թալանին, և հասարակությունը շարունակելու է շատ թանկ վճարել անտաղանդ դերասանական խաղի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում