Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Ազգային ժողովը սկսում է իր հերթական նիստի աշխատանքները:
Այժմ քննարկվում է Տարածքային կառավարման մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Որո՞նք են 3 ամենաէական կետերը այս օրենքում»,- տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Պետրոսյանին հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Առաջինն այն է, որ տարածքային կառավարման մարմինների գործունեությունն այսուհետ կարգավորվում է օրենքով: Երկրորդ՝ տարածքային կառավարման պատասխանատվության դաշտից մասնագիտական և իրավական հսկողությունը մենք ամբողջությամբ տեղափոխում ենք քաղաքական հարթություն, իսկ մարզպետներին դիտում ենք որպես ինստիտուտներ: Երրորդ՝ մարզպետների գործունեությունը մենք սկսել ենք նկարագրել ավելի կոնկրետ ու գործնական»:
Մանրամասները՝ տեսանյութում: