Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ԲԴԽ-ն գտնում է, որ դատավոր Դանիբեկյանի նկատմամբ եղել են ճնշման, նվաստացման փորձեր

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և ոստիկանությանը:

Կատարվածին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ տեղի ունեցածը համարելով անթույլատրելի։ Հիշեցնենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը։

Հարցի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանի հետ։

«Հիրավի, շատ տհաճ երևույթ տեղի ունեցավ։ Ընդ որում՝ անսպասելի, որովհետև ոչ մեկ չէր կարող պատկերացնել, որ նման բան կարող է լինել՝ նամանավանդ կին դատավորի հետ կապված։ ԲԴԽ-ն դատապարտել է այդ գործողությունները։ Բարեբախտաբար, բուն դատավորի համար դրանք շատ ծանր հետևանքներ չունեցան, ինչպես նաև իրավապահ մարմինները շատ արագ արձագանքեցին։ Իհարկե, ես հիմա չեմ որակավորի իրավապահ մարմինների կատարված գործողությունները՝ ժամանակը ցույց կտա, թե դրանք որքանով էին օրինաչափ։ Ամեն դեպքում՝ ԲԴԽ-ն գտնում է, որ դատավորի նկատմամբ եղել են ճնշման, նվաստացման փորձեր։ Կարելի է նաև մեկնաբանել, որ փորձ է կատարվել խոչընդոտել արդարադատության իրականացումը, քանի որ, եթե նայենք դեպքերի ընթացքն ու թե ով է իրականացրել այդ հարցերի շարադրումը, մենք կտեսնենք, որ կոնկրետ այն ուղղված էր Մարտի 1-ի գործը քննող դատավորին։ Այն հարցերը, որոնք տեսանյութի ընթացքում տրվում էին դատավորին, կապված էին դատավարության ընթացքում Քոչարյանի փաստաբանի կողմից տրված հարցերի հետ՝ կարծես թե դրա շարունակությունը լինեին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Բեքմեզյանը։

 

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում