Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Թուրքական փակուղուց Մոսկվայի հայկական ելքը

Երևանում սեպտեմբերի 30-ին տեղի էր ունենում տնտեսական համաժողով՝ ԵՏՄ տարանցիկ ներուժը թեմայով: Տխուր խորհրդանշականությամբ այդ համաժողովը տեղի էր ունենում մի ժամանակահատվածում, երբ հայկական լրահոսում մի քանի օր շարունակ առկա էր Վերին Լարսում եղած հերթական խնդիրը: Խոսքն այն մասին է, որ հազարին մոտ հայկական բեռնատարներ կանգնած էին Լարսի ռուսական կողմում, և ըստ վարորդների՝ նրանց կամ սպառնում էին տուգանել գերբեռնվածության համար, կամ պահանջում էին կաշառք: Ավելորդ է թերևս հիշեցնել, թե ինչ պարբերականությամբ են Լարսում առաջանում խնդիրներ, ընդ որում՝ չհաշված եղանակային պայմանները, որոնք իրենց ռեժիմն են թելադրում Հայաստանն ու ԵՏՄ-ն կապող միակ հաղորդուղուն, կամ հիմնական հաղորդուղուն, թեև ծովային լաստանավային ճանապարհն էլ զգալիորեն կախված է եղանակից:

Այդ պայմաններում Հայաստանում ԵՏՄ տարանցիկ ներուժի վերաբերյալ քննարկումը որոշակիորեն վերածվում է «անեկդոտի», որովհետև Հայաստանը դե ֆակտո որևէ կապ չունի այդ ներուժի հետ: Եվ դա նաև մեկ այլ հանգամանքի առկայության պարագայում: Հայաստանը ԵՏՄ, այսպես ասած, ծայրամաս է, որովհետև այստեղ կա նաև մյուս հարցը՝ իսկ ո՞ւր Հայաստանից հետո․ Իրա՞ն, Պարսից ծո՞ց: Տեսականում գուցե, բայց պրակտիկորեն այստեղ գոյություն չունի ենթակառուցվածք, եթե անգամ ինչ-որ առումով գտնենք ինչ-որ հետաքրքրություն ԵՏՄ շրջանակում: Թեև հետաքրքրության հարցի լավագույն պատասխանն էլ տվել էր «Ռուսական երկաթուղիներ»-ի նախկին ղեկավար Յակունինը, որը հայտարարել էր դեռ պաշտոնավարման ընթացքում, որ Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանի համար գուցե կարևոր է, բայց իրենց համար դա ոչ մի տեղ չտանող պատ է: Ըստ այդմ, անգամ Լարսը «հանելու» պարագայում առաջանում է հարց, թե ինչ կապ ունեն ԵՏՄ տարանցիկ ներուժն ու Հայաստանը:

Դրան զուգահեռ, Հայաստանի տարանցիկ ներուժի մասին հիշեցնում է Իրանը, ընդ որում՝ արդեն մոտ երեք տարի: Իրանը խոսում է Պարսից ծով-Սև ծով հաղորդուղու մասին, իհարկե, դեռևս չմանրամասնելով, թե հատկապես ինչ բնույթի մասին է խոսքը՝ երկաթուղի՞, նավթամո՞ւղ, գազամո՞ւղ, ավտոճանապա՞րհ: Իհարկե, այստեղ նախ կարևոր է հարցը քաղաքական օրակարգ բերելը, որ փորձում է անել Թեհրանը և այդ մասին հայտարարություններ անում Հայաստանի հետ բարձր մակարդակի հանդիպումներում՝ սկսած դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանի վերջին տարիներից: Բայց Իրանին այդ առումով հետաքրքրում է ոչ թե ԵՏՄ տարանցիկ ներուժը, այլ հենց Հայաստանի՝ Վրաստանով դեպի Սև ծով, որովհետև հազիվ թե Իրանը նկատի ունենա Հայաստան-Վրաստան-Ռուսաստան-Սև ծով տարբերակը: Դա գործնականում բացառվում է մի շարք պատճառներով, որոնք մի կողմից Ռուսաստան-Իրան մրցակցության դաշտում են, մյուս կողմից՝ ընդհանրապես Կովկասի ռեգիոնում Իրանի «սեփական խաղի», որտեղ կա թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան «շրջանցելու» խնդիր: Իսկ այստեղ Իրանի գործընկերներն են Հայաստանն ու Վրաստանը: Մյուս կողմից այդ հանգամանքը անշուշտ բարդացնում է Իրան-Արևմուտք կամ Իրան-ԱՄՆ հարաբերությունը, բայց դա երևի թե մեծագույն խնդիրը չէ, որովհետև ԱՄՆ-ն, խոշոր հաշվով, դեմ չի լինի Վրաստան-Հայաստան-Իրան գործակցության, իհարկե, որոշակի վերահսկելիության սկզբունքով: Առավել ևս, որ առայժմ հարցը դեռ քաղաքական օրակարգ դառնալու փուլում է:

Իսկ այստեղ շատ կարևոր է, թե Հայաստանը որքանով է ունակ հաղթահարել Ռուսաստանի հնարավոր խանդը: Մյուս կողմից, սակայն, եթե այդ հարցում թավշյա հեղափոխությանը հաջորդող իրավիճակը չի բերել փոփոխություն, ապա ո՞ր հարցում է բերել: Առավել ևս, որ Հայաստանը գործնականում ոչ միայն կասկածի տակ չի դնում ՌԴ հետ դաշնակցային, երկկողմ, բազմակողմ ինտեգրացիոն պայմանավորվածությունները, այլ նույնիսկ հայտնում է դրանք խորացնելու պատրաստակամություն: Բայց դա չի կարող նշանակել, որ Հայաստանը պետք է չօգտագործի այլ ուղղություններով իր տնտեսա-քաղաքական և անգամ ռազմա-քաղաքական խաղի հնարավորությունը: Առավել ևս, որ Հայաստանի այդ կարողունակությունը էական գործոն է նաև Ռուսաստանի համար, որի կովկասյան քաղաքականությունը վաղուց է թուրքական փակուղում: Ըստ այդմ՝ այստեղ խոչընդոտել Հայաստանին, Ռուսաստանի համար կնշանակի խորացնել Ռուսաստանի թուրքական փակուղին: Մոսկվայի համար դրանից դուրս գալու գրեթե անփոխարինելի միջոցը Հայաստանի՝ Եվրասիական փակուղուց կամ ծայրամասից դուրս գալն է, որին Մոսկվան, եթե չի կարող օգնել, ապա չպետք է խանգարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում