Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կայացած «Աուգսբուրգ»-ի դեմ խաղից հետո Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամփոփել է հանդիպման արդյունքները:
«Ոչ մի բողոք: Մենք պարտվեցինք, որովհետև մրցակիցը փոքր-ինչ ավելի լավ խաղաց: Գերմանիայի գավաթի խաղարկության ժամանակ մենք տեսել էինք, թե ինչպիսի խաղ կարող է ցուցադրել «Աուգսբուրգ»-ը:
Սաներս պայքարում էին, փորձում էին հաղթել: Բայց սա ֆուտբոլ է: Հնարավոր չէ անընդհատ միայն հաղթել»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք` «Աուգսբուրգ»-ն ընդհատեց «Բավարիա»-ի հաղթանակների 53-խաղյա շղթան:









































