Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, իր տպավորություններով է կիսվել Twitter-ում:
Նրա կարծիքով՝ Մոսկվայի բանակցություններն «ամենահագեցածն են եղել» իր գործունեության 13 տարիների ընթացքում:
Մադուրոն նաև նշել է, որ Պուտինի հետ բանակցությունների ընթացքում ամրապնդվել են փոխադարձ հարգանքը, քաղաքական վստահությունը, ինչպես նաև բոլոր երկկողմանի նախագծերում համագործակցությունը:
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը «XXI դարի գերտերություններից մեկն է»: