Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն հայտնել է, որ մոտ է թուրինյան ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելուն:
«Շուտով նոր պայմանագիր կստորագրենք: Հարմար պահի ենք սպասում, որպեսզի հանդիպենք և վերջնականապես ամեն ինչ քննարկենք:
Կարծում եմ` ևս մի քանի տարի կարող եմ բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել: Իսկ երբ ի վիճակի չլինեմ անել դա, առաջինը կհայտնեմ այդ մասին: Առայժմ ինձ լավ եմ զգում և կշարունակեմ խաղալ»,- ասել է Պիրլոն:








































