ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է երկրում միջուկային զինանոցի լիակատար արդիականացման մասին: Ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ նորագույն սարքավորումներ են ձեռք բերվել և ընդգծել է, որ ԱՄՆ Զինված ուժերն «էլ ավելի են հզորացել»:
Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ բանակի զինանոցում այնպիսի զենք կա, «որի մասին ոչ ոք երբեք չի էլ լսել»:
«Մենք այնպիսի զենք ունենք, որը, Աստված տա, երբեք ստիպված չլինենք օգտագործել»,- ավելացրել է Թրամփը: