Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտնում երկրում հակահրդեհային ռեժիմի կանոնները փոխող որոշումը: Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքէջում:
Որոշման մեջ ասվում է, որ օրենքները խախտելու համար 3-5 հազար ռուբլի վարչական տույժ է հասնում:
Նոր օրենքների համաձայն՝ արգելվում է բաց կրակ օգտագործել բնակարանների պատշգամբներում, հանրակացարանների բնակելի սենյակներում և հյուրանոցների համարներում: Սակայն, թե հատկապես ինչ է ենթադրվում «բաց կրակ» հասկացության տակ, չի ասվում: