Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները, իմփիչմենթի գործընթաց սկսելով, «պատերազմ են հայտարարել նախագահին», այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան առևտրային խորհրդական Փիթեր Նավարոն։
«Ես կարծում եմ՝ սա պատերազմ է։ Կոնգրեսը պատերազմ է հայտարարել այս նախագահին, ընտրական գործընթացին և ամերիկյան ժողովրդին»,- ասել է նա։
Անցյալ երեքշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թրամփի ինփիչմենթի մեկնարկի մասին՝ նրան մեղադրելով Ջո Բայդենի և նրա որդու (ապրում է Ուկրաինայում) գործունեության հետաքննություն սկսելու նպատակով Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մեջ։ Հիշեցնենք, որ նախկին փոխնախագահը առաջիկա ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է։